Ֆուրունկուլ
From Armenian Medical Info
Ֆուրունկուլը (լատ. furunculus) մազապարկի և նրան հարող շարակցական հյուսվածքի սուր թարախանեկրոտիկ բորբոքում է, որն առաջանում է թարախածին բակտերիաներից, գլխավորապես ոսկեգույն ստաֆիլոկոկից:
Contents |
[edit] Էթիոլոգիա
Ֆուրունկուլի առաջացմանը նպաստում են`
- կեղտոտ մաշկը
- միկրոտրավմաները
- առատ քրտնարտադրությունը
- ճարպի գերարտադրությունը
- նյութափոխանակության խանգարումները
- այլ հիվանդություններ
[edit] Նշանները
Ֆուրունկուլին բնորոշ է մաշկի վրա կարմիր գույնի բորբոքային հանգույցը, հնարավոր է խոցոտումներով և կենտրոնում նեկրոզով: Նեկրոտիկ հյուսվածքի մերժումից հետո տեղի է ունենում լավացում` սիագոյացմամբ:
Հաճախ ֆուրունկուլ է առաջանում վզի, ծոծրակի, դեմքի կամ մեջքի մաշկի վրա:
Բազմաթիվ ֆուրունկուլների առաջացումը անվանում են ֆուրունկուլյոզ, իսկ մի խումբ մազապարկերի և ճարպագեղձերի շուրջ մաշկի և ենթամաշկի թարախանեկրոտիկ բորբոքումը անվանում են կարբունկուլ:
Եթե ֆուրունկուլը գտնվում է դեմքի վրա հնարավոր են լուրջ բարդություններ` թարախային մենինգիտ կամ սեպսիս:
[edit] Բուժումը
Մաշկի անտիսեպտիկ մշակում, որոշ դեպքերում նշանակվում են ներքին ընդունման հակաբիոտիկներ: Շատ հազվադեպ անհրաժեշտ է լինում վիրահատական միջամտություն:
[edit] Կանխարգելումը
- անհատական հիգիենա
- մաշկի վնասվածքների մշակում:
