Ֆլազոն Դեղակախույթ
From Armenian Medical Info
[edit] Ինչ է Ֆլազոնը
Ներքին ընդունման դեղակախույթ է, 5մլ տարողությամբ գդալում պարունակում է 125մգ մետրոնիդազոլ բենզոատ ըստ եվրոպական դեղագրքի, որը համարժեք է 125մգ մետրոնիդազոլին: Վերջինս ակտիվ բաղադրատարր է:
Ֆլազոնը սպիտակից կաթնագույն դեղակախույթ է`թույլ արտահայտված դեղին երանգով: Այն ունի բանանի հոտ:
Արտադրվում է 100մլ տարողությամբ շշիկներով, որի հետ նախատեսված է դեղաչափիչ:
Մետրոնիդազոլ բենզոատը մանրէասպան, հակավարակային միջոց է:
[edit] Ինչի համար է նախատեսված ֆլազոնը
Մետրոնիդազոլն ունի հակամանրէային և հակապրոտոզոային ազդեցություն, արդյունավետ է լայն սպեկտրի ախտածին մանրեների, հատկապես` Bacteroides, Fusobacteria, Clostridia, Eubacteria, անաէրոբ կոկկեր և Gardnerella vaginalis, ինչպես նաև Trichomonas, Entamoeba histolytica, Giardia lambia և Balantidium coli հանդեպ:
Ներքին ընդունումից հետո արագորեն ներծծվում է, արյան պլազմայում առավելագույն խտությունն ապահովվում է 3 ժամվա ընթացքում: Կիսադուրսբերման ժամանակահատվածը 7-8 ժամ է: Մետրոնիդազոլն արտազատվում է կաթով, սակայն այն քանակը, որը նորածինն ստանում կաթով, զգալի փոքր է նորածնի համար նախատեսված բուժիչ դեղաչափից:
[edit] Որ դեպքերում է նշանակվում
Մանրէահարույց վարակների կանխարգելում և բուժում
- Հետվիրահատական մանրէավարակների կանխարկելում,
- մանրէավարակի` ներառյալ արյան (արյունավարակ, մանրէարյունություն), որովայնի, ուղեղի, թոքերի, ոսկրերի, սեռական համակարգի, կոնքային շրջանի վարակները, ինչպես նաև վիրաբուժական միջամտություններից հետո առաջացած վերքերի բուժում,
- մակաբուծահարույց աղեվարակի բուժում,
- լնդերի խոցավորման և այլ ատամնային վարակների (լնդաբորբ) բուժում,
- ստորին վերջույթների վարակային խոցի և պառկելախոցի բուժում:
[edit] Ինչ պետք է իմանալ ֆլազոն կիրառելուց առաջ
Հայտնեք բծշկին եթե ձեր երեխան`
- գերզգայուն է, կամ ունի ալերգիա մետրոնիդազոլի նկատմամբ,
- ունի լյարդի խանգարումներ, ուղեղի կամ ողնուղեղի ախտահարումներ:
Ընդունում է հետեվյալ դեղերից որևէ մեկը
- արյունը նոսրացնող դեղեր (վարֆարին),
- լիթիում (հակադեպրեսանտ),
- ֆենոբարբիտալ (քնաբեր),
- ֆենիտոյին (հակացնցումային),
- 5-ֆտորուրացիլ և ցիկլոսպորին:
Մետրոնիդազոլը երբեմն կարող է փոխազդել վերոհիշյալ դեղերից որևէ մեկի հետ:
Եթե պատրաստվում եք երեխային տանել բժշկի կամ ատամնաբուժի մոտ, անպայման նրան տեղեկացրեք , որ ձեր երեխան օգտագործում է ֆլազոն մանկական դեղակախույթը:
[edit] Ինչպես պետք է ընդունել ֆլազոնը
Պետք է ավարտել բուժման կուրսը: Շարունակեք դեղակախույթի ընդունումը մինչև բժշկի կողմից դադարեցումը: Դեղակախույթը նախատեսված է խմելու համար:
Երեխայի կողմից ընդունվող մանկական դեղաչափը պայմանավորված է դեղը նշանակելու պատճառով:
Որոշ մանրէավարակների բուժման համար մանկական դեղաչափը մինչև 10 տարեկան երեխաների և նորածինների համար փոքր է`նրանց մարմնի կշռին համապատախան (7.5մգ/կգ վերահաշվարկով`8 ժամը մեկ անգամ):
Պրոտոզոային և այլ վարակների բուժման համար դեղաչափումը և բուժման տևողությունը կարող են տատանվել: Բուժման տևողությունը կարող է լինել 1-10 օր` հետևյալ ընդհանուր օրական դեղաչափերով.
- 10 տարեկանից մեծ երեխաներ`600-2400մգ (24-96մլ),
- 7-10 տարեկան երեխաներ`300-1200մգ (12-48մլ),
- 3-7 տարեկան երեխաներ`200-800մգ (8-32մլ),
- 1-3 տարեկան երեխաներ`150-600մգ (6-24մլ):
- Երեխաներ 10 տարեկանից մեծ.7 օրյա բուժում-200մգ (8մլ), օրը 3 անգամ կամ 400մգ (16մլ) օրը 2 անգամ: Բժիշկը կարող է կրճատել օրերի քանակը դեղաչափը մեծացնելու հաշվին:
- երեխաներ 7-10 տարեկան. 7 օրյա բուժում-100մգ (4մլ) օրը 3 անգամ,
- երեխաներ 3-7 տարեկան. 7 օրյա բուժում-100մգ (4մլ) օրը 2 անգամ,
- երեխաներ 1-3 տարեկան. 7 օրյա բուժում-50մգ (2մլ) օրը 3 անգամ:
Դեղաչափը և բուժման տևողությունը կախված են հիվանդության աստիճանից`
- երեխաներ 10 տարեկանից մեծ. դեղաչափը կարող է հասնել մինչև 400-800մգ (16-32մլ) օրը 3 անգամ, 5-10 օր,
- երեխաներ 7-10 տարեկան. դեղաչափը կարող է հասնել մինչև 200-400մգ (8-16մլ) օրը 3 անգամ, 5-10 օր,
- երեխաներ 3-7 տարեկան. դեղաչափը կարող է հասնել մինչև 100-200մգ (4-8մլ) օրը 4 անգամ, 5-10 օր,
- երեխաներ 1-3 տարեկան. դեղաչափը կարող է հասնել մինչև 100-200մգ (4-8մլ) օրը 3 անգամ, 5-10 օր:
- Երեխաներ 10 տարեկանից մեծ (բուժումը`3 օր)-2գ (80մլ) օրը 1 անգամ,
- երեխաներ 7-10 տարեկան (բուժումը`3 օր)-1գ (40մլ) օրը 1 անգամ,
- երեխաներ 3-7 տարեկան (բուժումը`3 օր)-600-800մգ (24-32մլ) օրը 1 անգամ,
- երեխաներ 1-3 տարեկան (բուժումը`3 օր)-500մգ (20մլ) օրը 1 անգամ:
- Մեծեր և երեխաներ 10 տարեկանից բարձր (բուժումը`3 օր) 200մգ (8մլ) օրը 3 անգամ,
- երեխաներ 7-10 տարեկան (բուժումը`3 օր) 100մգ (4մլ) օրը 3 անգամ,
- երեխաներ 3-7 տարեկան (բուժումը`3 օր) 100մգ (4մլ) օրը 2 անգամ,
- երեխաներ 1-3 տարեկան (բուժումը`3 օր) 50մգ (2մլ) օրը 3 անգամ:
Միայն 10 տարեկանից մեծ երեխաներ (բուժումը`3-7 օր)-200մգ (8մլ) օրը 3 անգամ:
Ոտքի խոցեր և պառկելախոցեր
Միայն 10 տարեկանից մեծ երեխաներ (բուժումը`7 օր)-400մգ (16մլ) օրը 3 անգամ:
Եթե ձեր երեխան ունի լյարդի խանգարումներ, ապա ընդունվող դեղաչափը պետք է որոշվի բժշկի կողմից:
[edit] Ինչ անել, եթե ձեր երեխան մոռանա այս դեղն ընդունել
Մի անհանգստացեք և տվեք այն հնարավորինս շուտ, եթե մոտ չէ հաջորդ ընդունման ժամանակը:
ՄԻ փորձեք վերականգնել բաց թողնված դեղաչափը:
[edit] Ինչ անել, եթե ընդունվել է կրկնակի դեղաչափ
Երբեք մի ընդունեք երկու դեղաչափ միաժամանակ: Եթե ձեր երեխան առանց ձեր հսկողության խմել է դեղակախույթը, դեմեք բժշկին կամ մոտակա բուժհիմնարկություն:
[edit] Պիտանելիության ժամկետը
Չկիրառել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո: Այն նշված է 2 տեղում`
- թղթե տուփի վրա
- շշի պիտակի վրա:
պիտանելիության ժամկետն է 3 տարի:
[edit] Ինչպես պետք է պահել ֆլազոնը
Մինչև 25 oC ջերմաստիճանի պայմաններում, մութ տեղում:
Պահել երեխաներին անհասանելի տեղում:
Հիշեք: Այս դեղակախույթը ձեզ համար է: Միայն բժիշկը կարող է նշանակել այն: Երբեք մի տվեք ուրիշին: Դա կարող է վնասել մյուսներին, անգամ եթե նրանց մոտ նկատվում են միևնույն ախտանիշները:
[edit] Արտադրող
Medical Horizon Armenia - Masis
