Ֆենոբարբիտալ
From Armenian Medical Info
Ֆենոբարբիտալը (լատ. Phenobarbitalum, 5-Էթիլ-5-ֆենիլբարբիտուրատաթթու) բարբիտուրատների խմբի հակացնցումային միջոց է: Սպիտակ բյուրեղներով փոշի է, թույլ դառնահամ, առանց հոտի: Ֆենոբարբիտալը ջրի մեջ շատ վատ է լուծվում, հեշտությամբ լուծվում է սպիրտի և հիմքերի լուծույթնորի մեջ:
Հաճախ ֆենոբարբիտալը դիտվում է որպես քնաբեր միջոց: Իրականում էլ այն ունի քնաբեր հատկություն և կարելի է կիրառել քնի խանգարումների դեպքում: Սակայն ներկայումս այս պրեպարատը օգտագործվում է որպես հակաէպիլեպտիկ միջոց:
Փոքր դոզաներով ֆենոբարբիտալը ունի հանգստացնող հատկություն և այլ պրեպարատների (սպազմոլիտիկներ, անոթաշարժ միջոցներ) զուգակցությամբ կիրառվում է նեյրովեգետատիվ խանգարումների ժամանակ:
Ֆենոբարբիտալի հակացնցումային ազդեցությամբ է պայմանավորված նրա նշանակումը խորեայի, սպստիկ պառալիչների և այլ ցնցումային ռեակցիաների ժամանակ:
