Քաղցքեղ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Քաղցկեղ են անվանում հիվանդությունների մի խումբ, որոնք առաջանում են մեկ կամ մի քանի բջիջների անկառավարելի բազմացումից, որոնց քանակական բազմացումը հանգեցնում է այդ օրգանի կամ հյուսվածքի ավելի մեծ ծավալների` ուռուցքի առաջացման, օրգանիզմի էներգետիկ և այլ կենսական պաշարների ծախսի ու անբավարարության: Այս հիվանդությունները անվանում են նաև օնկոլոգիական, քանի որ դրանց ուսումնասիրությամբ զբաղվում է հատուկ բժշկակենսաբանական գիտություն` օնկոլոգիա կամ ուռուցքաբանություն (հուն. ónkos – ուռուցք, նորագոյացություն):

Քաղցկեղ կարող է լինել գործնականորեն օրգանիզմի ցանկացած օրգանում կամ համակարգում, այդ թվում նաև արյան մեջ: Քաղցկեղ հայտնաբերված է ոչ միայն մարդկանց մոտ, այլև կենդանիների: Քաղցկեղանման ուռուցքներ հայտնաբերված են նաև բույսերի մոտ:

Ուռուցքները կամ նորագոյացությունները բաժանում են`

  • բարորակների
  • չարորակների:


[edit] Բարորակ ուռուցքներ

Բարորակ ուռուցքները սովորաբար աճում են դանդաղ և այլ օրգանների վրա չեն տարածվում: Այս ուռուցքներից սպասվող հիմնական վտանգը հարևան օրգանների և հյուսվածքների վրա ճնշման գործադրումն է և որոշ դեպքերում տվյալ օրգանի գերֆունկցիան:


[edit] Չարորակ ուռուցքներ

Չարորակ ուռուցքները արագ են աճում և ներաճում են (ինֆլիտրացվում են) հարևան հյուսվածքների մեջ, բացի այդ ունակ են մետաստազներ առաջացնելու: Ի տարբերություն բարորակների այս ուռուցքները արագորեն ծախսում են օրգանիզմի կենսական պաշարները և, որպես կանոն, հանգեցնում են վախճանի:

Navigation
QUESTIONS