Ցետամոլ օշարակ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Contents

[edit] Ցետամոլ օշարակ (Cetamol syrup)

Cetamol syrup

[edit] Առևտրային անվանումը

Ցետամոլ օշարակ 100մլ

[edit] Միջազգային չպատենտավորված անվանումը

Պարացետամոլ

[edit] Բաղադրությունը

Յուրաքանչյուր 5մլ պարունակում է պարացետամոլ 120մգ

[edit] Ցուցումները

Ցետամոլ օշարակը դադարեցնում է ցավը կամ անհանգստության զգացումը և/կամ իջեցնում է ջերմությունը, որոնք պայմանավորված են տարբեր վիճակներով, ինչպիսիք են`

Գլախացավը, ատամնացավը, մկանային ցավը, մրսածությունը, հոդացավը, պատվաստումներից հետո առաջացած տենդը, տոնզիլէկտոմիան, շնչառական ուղիների վարակները, ականջացավը:

[edit] = Կիրառման ձևերն ու դեղաչափումը

Յուրաքանչյուր թեյի գդալը պարունակում է 5մլ

2-3տարեկան` 11-16կգ 1-12/3 թեյի գդալ 5-8մլ

4-6տարեկան` 16-21կգ 2 թեյի գդալ 10մլ

6-8տարեկան 21-28կգ 22/3 թեյի գդալ 13մլ

Դեղաչափը կարող է կրկնվել յուրաքանչյուր 4 ժամը մեկ, բայց չպետք է գերազանցի օրական 5 անգամը:

Եթե երեխայի քաշը էապես տարբերվում է նշվածից, ապա այն պետք է համապատասխանաբար ճշտվի:

[edit] Հակացուցումները

Գերզգայունություն պարացետամոլի նկատմամբ

Երիկամների և լյարդի ֆունկցիայի անբավարարություն

Գլյուկոզա-6-ֆոսֆատդեհիդրոգենազի անբավարարություն

[edit] Դեղաբանական հատկությունները

Դեղաբանությունը

Պարացետամոլը կլինիկորեն ապացուցված ցավազրկող և ջերմիջեցնող է:

Պարացետամոլի ցավազրկող ազդեցությունը պայմանավորված է ցավի շեմքի բարձրացմամբ և ջերմիջեցնողը` հիպոթալամուսի ջերմակարգավորող կենտրոնի վրա ազդեցությամբ: Պարացետամոլն իր ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցությամբ հավասարազոր է ասպիրինին, սակայն ավելի քիչ հավանականությամբ է առաջացնում կողմնակի երեվույթներ, որոնք հատուկ են ասպիրինին և ասպիրին պարունակող դեղերին:

Դեղակինետիկա

Պարացետամոլը լավ է ներծծվում ստամոքսաղիքային տրակտից: Արյան մեջ առավելագույն խտություն ապահովվում է ներքին ընդունումից մոտավորապես 10-60 րոպե անց: Պարացետամոլը տարաբաշխվում է գրեթե բոլոր հյուսվածքներում: Այն թափանցում է ընկերքի միջով և հայտնվում է կրծքի կաթի մեջ: Բուժական դեղաչափի դեպքում պլազմայի սպիտակուցների հետ կապվում է աննշան քանակով, սակայն ավելանում է դեղի բարձ խտության պայմաններում:

Կիսադուրսբերման փուլը տատանվում է 1-ից մինչև 3 ժամ: Նյութափոխանակվում է առավելապես լյարդում և արտազատվում է մեզով` լծորդիչների (գլյուկուրոնիդներ և սուլֆատներ) ձևով: 5%-ից պակաս արտազատվում է անփոփոխ ձևով: Այն սովորաբար թունազերծվում է գլյուտաթիոնի հետ կոնյուգացման ճանապարհով, սակայն կարող է կուտակվել պարացետամոլի գերդեղաչափման պատճառով և առաջացնել հյուսվաճքի վնասում:

Պարացետամոլի ներծծումը կատարվում է դանդաղ և թերի բուսակերների մոտ` համեմատախ ոչ բուսակերների մոտ:

[edit] Պիտանելիության ժամկետը

3 տարի

[edit] Պահման պայմանները

Պահպանել լավ փակված տարայում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

Պահել երեխաներից հեռու վայրում:

[edit] Թողարկման ձևը

Ապակե շշիկ 100մլ

[edit] Բաց թողման կարգը

Առանց դեղատոմսի

[edit] Արտադրող

Medical Horizon Armenia - Masis

Personal tools
Navigation
QUESTIONS