Ցետամոլ մոմիկ
From Armenian Medical Info
Contents |
[edit] Առևտրային Անվանումը
Ցետամոլ մոմիկներ 80մգ, 150մգ, 325մգ:
[edit] Միջազգային Չպատենտավորված Անվանումը
Պարացետամոլ (ացետամինոֆեն)
[edit] Բաղադրությունը
Յուրաքանչյուր մոմիկ պարունակում է 80մգ, 150մգ, 325մգ պարացետամոլ:
Դեղաձևը` ուղիղաղիքային մոմիկներ:
[edit] Դեղաբանական Խումբը
Հակաբորբոքային դեղեր
[edit] Դեղաբանությունը
Բարացետամոլը պարա-ամինոֆենոլի ածանցյալ է, օժտված է ցավազրկող ու ջերմիջեցնող ազդեցությամբ, թույլ արտահայտված հակաբորբոքային ակտիվությամբ:
Ցավազրկող ազդեցության մեխանիզմն ամբողջովին հայտնաբերված չէ, սակայն հնարավոր է պրոստագլինդենների սինթեզի ընկճումը գլխավորապես ԿՆՀ-ում, որով էլ պայմանավորված է ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցությունը:
Պարացետամոլը ընտրության ցավազրկող ու ջերմիջեցնող դեղ է հատկապես սալիցիլատների - այլ ՈՍՀԴ-երի հակացուցմամբ երեխաների համար (ռեյի համախտանիշի վտանգից ելնելով):
Ասպիրինից ավելի պակաս է գրգռում ստամոքսի լորձաթաղանթը:
Ի տարբերություն ասպիրինի` չի ազդում թրոմբոցիտների ագրեգացիայի արյան մակարդման վրա: սովորաբար լավ է տարվում ասպիրինի հանդեպ գերզգայուն հիվանդների կողմից:
[edit] Դեղակինետիկա
Պարացետամոլը լավ է ներծծվում ինչպես ներքին ընդունման, այնպես էլ ուղիղաղիքային կիրառման դեպքում: Արյան մեջ առավելագույն խտություն ապահովվում է մոմիկի ներդնելուց հետո մոտավորապես 2-3 ժամ անց: Կիսադուրսբերման փուլը տատանվում է 1-ից մինչ 3-ժամ: Նյութափոխանակվում է առավելապես լյարդում-արտազատվում մեզով` լծորդիչների (գլյուկուրոնիդներ - սուլֆատներ) ձևով:
[edit] Ցուցումները
Թույլ չափավոր ցավ (ցավոտ ատամնահատում, ատամի, գլխի, ականջների, կոկորդի)
Տենդային վիճակ (մրսածություն, գրիպ, մանկական վարակ, մանկական պատվաստումից հետո)
Ցետամոլ մոմիկները կիրառելի են հատկապես պարացետամոլի ներքին ընդունման ձևերն օգտագործել չկարողացող հիվանդների համար, հատկապես ետվիրահատական փուլում կամ սրտխառնոցի ու փսխման դեպքում:
[edit] Կիրառման ձևերն ու դեղաչափերը
3-ից 6 ամսեկաններ` 80մգ մոմիկներ
6 ամսեկանից մինչ 3 տարեկաններ` 150մգ մոմիկներ
3 ից-12 տարեկաններ` 325մգ
Նշված դեղաչափի կիրառումը կարելի է կրկնել յուրաքանչյուրմ 4-6 ժամը 1 անգամ, բայց ոչ 4 օրից ավել:
Տենդի դեպքում չկիրառել 3 օրից, իսկ ցավը մեղմացնելու համար` 5 օրից ավել:
3 ամսեկանից փոքր մանկիկների համար կիրառել միայն բժշկի նշանակմամբ:
Չգերազանցել նշված դեղաչափը:
[edit] Թողարկման Ձևը
10-ական մոմիկով ստվարաթղթե փաթեթավորումներով:
[edit] Պահպանման Պայմանները
Պահպանել 25 oC-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում:
[edit] Բաց Թողման կարգը
Առանց դեղատոմսի:
[edit] Արտադրող
Medical Horizon Armenia - Masis
