Ցետամոլ կաթիլներ (Cetamol drops)

From Armenian Medical Info

Jump to: navigation, search
Cetamol drops

Contents

[edit] Առևտրային անվանումը

Ցետամոլ կաթիլներ:


[edit] Միջազգային չպատենտավորված անվանումը

Պարացետամոլ:


[edit] Բաղադրությունը`

Պարացետամոլ 100մգ/մլ:


[edit] Դեղաձևը

Ներքին ընդունման կաթիլներ:

[edit] Ցուցումները

Ժամանակավոր դադարեցնում է միջին աստիճանի ցավը, որն առաջանում է մրսածությունից, գրիպից, գլխացավից, կոկորդի ցացից, ատամնացավից:

Ժամանակավորապես իջեցնում է ջերմությունը:

[edit] Կիրառման ձևերն ու դեղաչափումը`

Մինչև 2 տարեկան (մինչև 11կգ) 2-3 տարեկան (11-16կգ) 4-5 տարեկան (16-21կգ)
10մգ/կգ (օրական 4-5 անգամ) / 10մգ= 2 կաթիլ 1.6մլ / 32 կաթիլ 2.4մլ / 48 կաթիլ

Դեղաչափը կարող է կրկնվել յուրաքանչյուր 4 ժամը մեկ, բայց չպետք է գերազանցի օրական 5 անգամը:

Եթե Երեխայի քաշը էապես տարբերվում է նշվածից, ապա այն պետք է համապատասխանաբար ճշտվի:

Ցեթամոլ կաթիլները կարող են տրվել ինքնուրույն կամ մրգային հյութի կամ ջրի հետ խառնված:

[edit] Հակացուցումները

  • Գերազանցություն պարացետամոլի նկատմամբ:

[edit] Դեղաբանական հատկությունները

[edit] Դեղաբանությունը

Պարացետամոլը կլինիկորեն ապացուցված ցավազրկող և ջերմիջեցնող է:

Պարացետամոլի ցավազրկող ազդեցությունը պայմանավորված է ցավի շեմքի բարձրացմամբ և ջերմիջեցնողը` հիպոթալամուսի ջերմակարգավորող կենտրոնի վրա ազդեցությամբ: Պարացետամոլն իր ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցությամբ հավասարազոր է ասպիրինին, սակայն ավելի քիչ հավանականությամբ է առաջացնում կողմնակի երեվույթներ, որոնք հատուկ են ասպիրինին և ասպիրին պարունակող դեղերին:

[edit] Դեղակինետիկա

Պարացետամոլը լավ է ներծծվում ստամոքսաղիքային տրակտից: Արյան մեջ առավելագույն խտություն ապահովվում է ներքին ընդունումից մոտավորապես 10-60 րոպե անց: Պարացետամոլը տարաբաշխվում է գրեթե բոլոր հյուսվածքներում: Այն թափանցում է ընկերքի միջով և հայտնվում է կրծքի կաթի մեջ: Բուժական դեղաչափի դեպքում պլազմայի սպիտակուցների հետ կապվում է աննշան քանակով, սակայն ավելանում է դեղի բարձ խտության պայմաններում:

Կիսադուրսբերման փուլը տատանվում է 1-ից մինչև 3 ժամ: Նյութափոխանակվում է առավելապես լյարդում և արտազատվում է մեզով` լծորդիչների (գլյուկուրոնիդներ և սուլֆատներ) ձևով: 5%-ից պակաս արտազատվում է անփոփոխ ձևով: Այն սովորաբար թունազերծվում է գլյուտաթիոնի հետ կոնյուգացման ճանապարհով, սակայն կարող է կուտակվել պարացետամոլի գերդեղաչափման պատճառով և առաջացնել հյուսվաճքի վնասում:

Պարացետամոլի ներծծումը կատարվում է դանդաղ և թերի բուսակերների մոտ` համեմատախ ոչ բուսակերների մոտ:

[edit] Պիտանելիության ժամկետը

2 Տարի:

[edit] Պահման պայմանները

Պահպանել լավ փակված տարայում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Պահել երեխաներից հեռու վայրում:

[edit] Թողարկման ձևը

Պլաստիկ շշիկ 30մլ:

[edit] Բաց Թողման կարգը

Առանց դեղատոմսի:

[edit] Արտադրող

Medical Horizon Armenia - Masis

Personal tools
Navigation
QUESTIONS