Տրիխոմոնազ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Տրիխոմոնիազը սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություն է: Տրիխոմոնազը միզասեռական ուղու հիվանդությունների շարքում գրավում է առաջին տեղը ըստ տարածվածության", բացի այդ այն առաջատարն է նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մեջ: Առողջապահության համաշխարհային կազակերպության 1999 թ-ի տվյալներով երկրագնդի բնակչության 10%-ը հիվանդ է տրիխոմոնազով:

Տրիխոմոնազը արաջին հերթին վտանգավոր է նրանով, որ կարող է բերել ծանր հետևանքների`

  • առաջնային անպտղություն
  • հղության պաթոլոգիաներ:

Contents

[edit] Հարուցիչը

Հարուցիչն է հեշտոզի տրիխոմոնադը` Trichomonas vaginalis:

Տղամարդու օրգանիզմում տրիխոմոնադը հիմնականում գտնվում է`

  • ուրետրայում
  • շագանակագեղձում
  • սերմնագեղձերում:

Կնոջ օրգանիզմում այն գտնվում է հեշտոցում:


[edit] Ինֆեցիան

Առաջին անգամ օրգանիզմ մուտք գործելով տրիխոմոնադները առաջացնում են ուրետրիտ: Վարակումը տեղի է ունենում սեռական ճանապարհով` հիվանդի կամ ինֆեկցիայի կրողի հետ շբումից: Ինկուբացիոն ժամանակահատվածը կազմում է 1-ից 4 շաբաթ:

[edit] Ախտանիշները կանանց մոտ

  • հեշտոցից արտադրություն (հաճախ դեղին, երբեմն տհաճ հոտով)
  • մռմռալու կամ քորի զգացում և արտաքին սեռական օրգանների կարմրություն
  • ցավ միզելու ընթացքում
  • ցավ սեռական կոնտակտի ժամանակ


[edit] Ախտանիշերը տղամարդկանց մոտ

Տղամարդկանց մոտ հաճախ հիվանդությունը անցնում է առանց ախտանիշերի: Երբեմն ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշերը`

  • միզածորանից արտադրություն
  • ցավ և այրոցի զգացում միզելու ընթացքում
  • պրոստատիտի ախտանիշներ, երբ ախտահարվում է շագանակագեղձը:


[edit] Ախտորոշումը

Կանանց մոտ ախտորոշման համար վերցնում են նմուշ հեշտոցի արտադրությունից, իսկ տղամարդկանց մոտ` ուրետրայից և շագանակագեղձի սեկրետը: Կատարվում է ցանքս և հետագա հետազոտություններ:


[edit] Բուժումը

Տրիխոմոնազի բուժումը պետք է լինի անհատական և կոմպլեքս: Շատ կարևոր է բուժումը տանել մինչև վերջ, քանի որ չբուժված տրիխոմոնազը կարող է անցնել խրոնիկ ձևի և արտահայտվել մի քանի տարի հետո:

Navigation
QUESTIONS