Տիֆ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Տիֆ (հուն. typhos - ծուխ, մառախուղ, գիտակցության մթագնում) մի քանի ինֆեկցիոն հիվանդությունների հավաքական անվանումն է, որոնք ընթանում են տենդի և ինտաքսիկացիայի ֆոնի վրա գիտակցության խանգարումներով:

Առավել հայտնի են`

  • Ցանավոր տիֆը
  • Որովայնային տիֆը
  • Հետադարձ տիֆը:

Մինչև 19-րդ դարի առաջին կեսը այս բոլոր հիվանդությունները համարվում էին մեկ հիվանդություն` տիֆ:


[edit] Ցանավոր տիֆ

Ցանավոր տիֆը նույպես որոշ ռիկեսիոզների (ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց հարուցիչները հանդիսանում են ռիկեսիաներ) հավաքական անվանումն է: Վարակումը հիմնականում տեղի է ունենում փոխանցող միջատների խայթոցի պատճառով:

Առավել հայտնի է Էպիդեմիկ ցանավոր տիֆը, որի հարուցիչն է Rickettsia prowazekii, իսկ փոխանցողը որջիլը:

[edit] Հետադարձ տիֆ

Հետադարձ տիֆ իր հերթին տրանսմիսիվ սպիրոխետոզների (ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց հարուցիչները հանդիսանում են սպիրոխետները) հավաքական անվանումն է: Հետադարձ տիֆի հարուցիչն են Borrelia ցեղի սպիրոխետները: Վարակակումը տեղի է ունենում միջատների` մասնավորապես ոջիլների ու տիզերի խայթոցից:


[edit] Որովայային տիֆ

Որովայային տիֆի հարուցիչն է Salmonella typhimurium բակտերիան: Ի տարբերություն այլ տիպերի տիֆերի հարուցիչը փոխանցվում է ալիմենտար ճանապարհով` սննդի հետ:

Որովայայնի տիֆի կլինիկական պատկերին նման են պարատիֆերը, որոնք նույպես սալմանելոզներ են:

Navigation
QUESTIONS