Տեղային անզգաայացնողներ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Տեղային անզգայացնողները կամ անեսթետիկները ներմուծման հատվածում դարձելի ձևով ընկճում են նյարդագրգռականությունը և առաջացնում են անեզթեզիա (զգայունության բացակայություն): Սրանք կոչվուն են նաև լոկալ կամ տեղային անալգետիկներ:

Դասակարգումը ըստ քիմիական կառուցվածքի`

  • Բարդ եթերներ (Կոկային, Նովոկային, Դիկային, անեսթեզին և այլն):
  • Ամիդներ (Լիդոկային, Բուպիվոկային, Տրիմեկային և այլն):


Contents

[edit] Ֆարմակոդինամիկան

Տեղային անզգայացնողների ներծծումը պայմանավորված է դոզայից, հատկություններից և ներարկման տեղի արյան մատակարարումից: Այս դեպքում ներծծումը ձեռնտու չէ, և այն դանդաղեցնելու համար հարկավոր է դեղը զուգորդել անոթասեղմիչ նյութի հետ, որի ազդեցության հետևանքով իջեցնում ենք անեսթետիկի տոքսիկ էֆեկտը` մեծացնելով ազդման ժամանակահատվածը:

[edit] Կենսաձևափոխումը

Եթերային կառուցվածքով անեսթետիկները արյան պլազմայում արագ քայքայվում են պսևդոխոլինեսթերազա ֆերմենտի շնորհիվ, ընդ որում ռեակցիայի մետաբոլիտները ունեն ալերգեն հատկություններ: Ամիդները քայքայվում են ավելի դանդաղ` լյարդում և քայքայման ընթացքում ալերգեններ համարյա թե չեն առաջացնում:

[edit] Ֆարմակոդինամիկան

Բոլոր անեսթետիկները ունեն արոմատիկ (լիպոֆիլ) և ամինային (հիդրոֆիլ) մասեր: Սրանք հիդրոքլորիդներ են, որոնք ազդելու համար պետք է հիդրոլիզվեն և հենց առաջացած հիմքերն են ազդում ռեցեպտորների վրա: Հասկանալի է, որ նման հիդրոլիզի համար հարկավոր է հիմնային միջավայր, որպեսզի առաջացած հիմքերը ազատ լինեն և կապվեն համապատասխան ռեցեպտորների հետ:


[edit] Ազդեցության մեխանիզմը

Սրանց թիրախն են հանդիսանում նյարդաթելերի նատրիումական կանալները: Տեղային անզգայացնողները միանալով կանալների ընկալիչներին հիդրոֆիլ մասով` ինակտիվացնում են կանալները, որոնք ակտիվ վիճակուն էին, իսկ լիպոֆիլ մասով ինակտիվացնում են արդեն փակ կանալները: Այսինքն կանալները պարալիզվում են: Այսպիսով բոլոր տեղային անեսթետիկները ընկճում են գործողության պոտենցիալի առաջացումն ու տարածումը` չազդելով հանգստի պոտենցիալի վրա:


[edit] Կողմնակի էֆեկտները

Կողմնակի էֆեկտները հիմնականում գերդոզավորման կամ գերզգայունության արդյունք են:

Personal tools
Navigation
QUESTIONS