Տախիկարդիայի բուժումը
From Armenian Medical Info
[edit] Պատասխան
Տախիկարդիան կամ հաճախասրտությունը (հուն. ταχύς արագ և καρδιά սիրտ) սրտի կծկումների հաճախության ավելացումն է 90 զարկ/րոպեից ավել:
Տախիկարդիան երևույթ է, որն կարող է լինել և ֆիզիոլոգիական (համարվել նորմալ), և պաթոլոգիական (լինել ինչ-որ հիվադության հետևանք):
Ֆիզիոլոգիական տախիկարդիա կարող է նկատվել`
- ֆիզիկական ծանրաբեռնվածության
- վախի
- անհանգստության հետևանքով:
Պաթոլոգիկ տախիկարդիան վնասակար է մի քանի պատճառներով:
- մեծ հաճախությամբ կծկումները իջեցնում են սրտի ածխատանքի էֆեկտիվությունը, քանի որ սրտի փորոքները չեն հասցնում ամբողջյությամբ լցվել արյունով;
- վատանում է հենց սրտի արյունամատակարարման պայմանները, քանի որ այն միավոր ժամանակում կատարում է ավելի շատ աշխատանք և խահանջում է ավելի շատ թթվածին, իսկ վատ արյունամատակարարման պայմանները մեծացնում են սրտի իշեմիկ հիվանդության և նրա հետևանք հանդիսացող սրտամկանի ինֆարկտի առաջացման ռիսկը:
Ինչ վերաբերում է բուժմանը, հարկավոր է հստակեցնել մի բան, որ տախիկարդիան հիվանդություն չէ, այլ ախտանիշ. այն առաջանում է մի շարք հիվանդությունների արդյունքում, հետևաբար տախիկարդիայի բուժումը դա բուն հիվանդության բուժումն է, որը պատճառ է հանդիսացել տախիկարդիայի համար:
Տախիկարդիայի բազմաթիվ պատճառներից ավելի հաճախ են հանդիպում`
- վեգետատիվ նյարդային համակարգի խանգարումներ
- էնդոկրին համակարգի խանգարումներ
- հեմոդինամիկայի խանգարումներ
- արիթմիաների տարբեր տեսակներ:
Եթե ձեր մոտ կա պաթոլոգիկ տախիկարդիա, ապա հարկավոր է կատարել ախտորոշում և գտնել տախիկարդիայի պատճառն ու որոշել հետագա բուժման տակտիկան:
