Վիրիլիզացիա
From Armenian Medical Info
Վիրիլիզացիան (լատ. virilis — արական, տղամարդուն բնորոշ) հորմոնների ազդեցությամբ տղաների և աղջիկների (պաթոլոգիայի դեպքում) մոտ արական հատկանիշների (մարմնի կառուցվածք, մազածածկույթ, ձայնի տեմբր և այլն) առաջացման պրոցեսն է:
Ներարգանդային զարգացման ժամանակ կիսատ վիրիլիզացիան կարող է հանգեցնել հիպոսպադիայի:
[edit] Նորմալ վիրիլիզացիա
Իր մեջ ներառում է տղաների սեռական հասունացման սովորական պրոցեսները, որոնց ընթացքում տեստոստերոնի ազդեցությամբ`
- ավելանում է մկանային զանգվածը
- փոխվում է ձայնը
- մեծանում է ծնոտը
- զարգանում է կրծքավանդակը, ուսագոտին և այլն:
