Վիտամին E
From Armenian Medical Info
Վիտամին E կամ տոկոֆերոլ (հուն. toko - ժառանգ և լատ. ferre - բերել)` ճարպալույծ վիտամին է, հանդիսանում է նաև կարևոր անդիօքսիդանտ: Բնության մեջ գոյություն ունի ութ ձևերով, որոնք իրարից տարբերվում են կենսաբանական ակտիվությամբ և օրգանիզմում իրնց ֆունկցիաներով:
Տոկոֆերոլի ազդեցությունը ռեպրոդուկտիվ պրոցեսի վրա առաջին անգամ հետազոտվել է 1920 թ-ին: Փորձը դրվել է սպիտակ առնետների վրա, որոնք սովորաբար բավականին արագ են բազմանում: Երկար կաթնային սննդակարգի հետևանքով նկատվել է ավիտամինոզ E և բազմացումը ընդհատվել է:
[edit] Վիտամին E-ի ազբյուրները
Տոկոֆերոլներ պարունակում են հիմնականում բույական ծագման մթերքները: Այդ մթերքներից Վիտամին E-ով առավելապես հարուստ են`
- բուսական յուղեր (ձեթեր չռաֆինացված)
- սոյայի
- արևածաղկի
- բամբակի
- եգիպտացորենի
- աբլիպիխայի
- ընկույզի
- հացազգիներ
- լոբազգիներ
- բանջարեղեն
- կաղամբ
- լոլիկ
- սալատ և այլն
Որոշակի քանակությամբ վիտամին E են պարունակում հետևյալ կենթանական ծագման մթերքները`
- միս
- ճարպ
- ձու
- կաթ
- լյարդ:
[edit] Օրական պահանջը
Վիտամին E-ի օրական պահանջը հասուն մարդու համար կազմում է 15 մգ, երեխաների համար` 3-5 մգ:
[edit] Վիտամին E-ն և ազատ ռադիկալները
Վիտամին E-ն օժտված է լավ արտահայտված հակաօքսիդանտային ատկիվությամբ, այսինքն պահպանում է չհագեցած ճարպաթթուները և բջջաթաղանթի լիպիդները օքսիդացումից և ազատ ռադիկալներով վնասումից: Այս հատկությունը կարևոր դեր է խաղում չարորակ ուռուցքների, սրտանոթային հիվանդությունների և վաղ ծերացման կանխարգելման հարցում:
[edit] Վիտամին E-ն և ռեպրոդուկցիան
Հղի կանանց ցուցված է վիտամին E պտղի նորմալ զարգացման համար: Այն նպաստում է սպիտակուցների և ճարպերի յուրացմանը, մասնակցում է հյուսվածքային շնչառության պրոցեսներին, ազդում է պտղի ուղեղի աշխատանքի, արյան, նյարդերի և մկանների վրա:
[edit] Վիտամին E-ն և իմունիտետը
Վիտամին E-ն կանխարգելում է օրգանիզմում բորբոքային պրոցեսները: Տոկոֆերոլը ընկճում է այն նյութերի սինթոզը, որոնք խթանում են բորբոքային պրոցեսները (լեյկոտրիենները և պրոստոգլանդիններ)` նպաստելով լավացման պրոցեսների արագացմանը:
Պաշտպանում է թիմուսը վնասող գործոններից:
Վիտամին E-ի ընդունումը ավելացնում է հիվանդությունների նկատմամբ կայունությունը բոլոր տարիքային խմբերում: Այն առավել օգտակար է տարիքով մարդկանց համար:
[edit] Վիտամին E-ն և մաշկը
Վիտամին E-ն լավացնում է մաշկի ընդհանուր վիճակը: Տոկոֆերոլի ընդունումը հնարավորություն է տալիս խուսափել այնպիսի տարիքային փոփոխություններից, ինչպիսիք են`
- մաշկի բարակելը
- կոլագենի պարունակության իջեցումը
- խոնավության և էլաստիկության կորուստը:
[edit] Վիտամին E-ն և նյութափոխանակությունը
Վիտամին E-ն նպաստում է օրգանիզմի կողմից մի շարք նյութերի յուրացմանը, որոնցից են`
- սպիտակուցները (նպաստում է մկանային մասայի աճին)
- ճարպերը
- Վիտամին D-ն:
Տոկոֆերոլը խոչնդոտ է հանդիսանում վիտամին A-ի օքսիդացման համար և նպաստում է վերջինիս կուտակմանը լյարդում: Մասնակցելով ածխաջրերի փոխանակությանը` խթանում է մկանների գործունեությունը` նպաստելով մկաններում գլիկոգենի կուտակմանը:
[edit] Վիտամին Е-ն ու սեռական և էնդոկրին համակարգերը
Վիտամին Е-ն ազդում է արական սեռական և էնդոկրին գեղձերի ֆունկցիայի վրա: Տոկոֆերոլը անհրաժեշտ է սպերմայի առաջացման և սեռական ինստինկտի պահպանման համար: Այն կարևոր է նաև կանանց համար. նպաստում է հյուսվածքներում վերականգնողական պրոցեսներին, օգտագործվում է պոստմենստրուալ համախտանիշի և կաթնագեղձի ֆիբրոկիստոզի (մաստոպաթիայի) կորեկցիայի համար:
[edit] Վիտամին Е-ն և արյան շրջանառությունը
Վիտամին Е-ն լավացնում է անոթների վիճակը և արյան բաղադրությունը: Անոթները դառնում են ավելի էլաստիկ, ամրանում է մազանոթների պատերը, արյան մակարդելությունը իջնում է` կանխարգելելով թրոմբագոյացումը, ավելացնում է էրիթրոցիտների կայունությունը:
[edit] Վիտամին Е-ն և նյարդային համակարգը
Վիտամին Е-ն մասնակցում է նյարդային բջիջների թաղանթներով իմպուլսների փոխանցմանը (նաև սրտում): Տոկոֆերոլի հավելյալ ընդունումը իջեցնում է ստորին և վերին վերջույթների թմրածության զգացումը տարեց մարդկանց մոտ:
[edit] Վիտամին Е-ի անբավարարությունը
Տես` Հիպովիտամինոզ E:
