Վիտամին C Ձեր անփոխարինելի թիկնապահը
From Armenian Medical Info
Տարիներ առաջ շատերին հայտնի դարձավ, որ գիտնականները մարդու օրգանիզմի վիտամին C –ի կարիք ունենալը ապացուցեցին պատահաբար, երբ անգլիացի բոլոր ծովագնացների մոտ անխտիր, որոնք զրկված էին թարմ մրգերից և բանջարեղենից, հայտնաբերվեց ցինգա: Այժմ վիտամին C-ն մեզ ավելի քան անհրաժեշտ է: Այդ բնական միջոցը պայքարում է տոքսինների դեմ` պաշտպանելով մեզ ծխախոտի ծխից և շրջակա միջավայրի այլ աղտոտիչներից:
Վիտամին C –ի օրական նորման կազմում է 60 մգ: (Ծխոխների համար 100 մգ): Ինչպե՞ս առանց մեծ ջանքեր գործադրելու ապահովես ինքդ քեզ վիտամին C-ով: Կարող ես բավարարել այդ վիտամինի օրական պահանջը հետևյալ մթերքների օգնությամբ.
Պապայա (1 հատ, միջին, թարմ) 187 մգԴեղին պղպեղ (1 բաժակ, կտրատած, հում) 170 մգ
Կարմիր պղպեղ (1/2 բաժակ, կտրատած, հում) 141 մգ
Դեղձ (1/2 բաժակ, շերտատած, սառեցրած) 117 մգ
Սեխ-փոքր (1/2, թարմ) 116 մգ
Կանաչ կծու պղպեղ Չիլի (1 հատ, 109 մգ
Նարնջի հյութ (3/4 բաժակ, թարմ քամած) 93 մգ
Նարինջ (1 հատ միջին) 69 մգ
Լոռամրգի հյութ (3/4 բաժակ) 67 մգ
Թուրինջի հյութ (3/4 բաժակ, թարմ քամած) 62 մգ
Կաղամբ Բրոկկոլի (1/2 բաժակ, եփած) 58 մգ
Ելակ (1/2 բաժակ, թարմ) 47 մգ
Ծխողներին անհրաժեշտ է վիտամին C –ի ավելի մեծ քանակ, քանզի նրանք ներշնչում են ամենավնասակար և կեղտոտ օդ: Այդպես է գտնում դիետոլոգների ամերիկյան ասոցիացիայի անդամ, գիտնական, քիմիկոս Ռոբերտ Ջեկոբը: Վիտամին C –ն` այդ լուծվող հակաօքսիդանտը, օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից արտադրելով հակաօքսիդանտ գլյուտաթիոն: Հակաօքսիդանտները սպանում են առողջ բջիջներին սպառնացող ազատ ռադիկալներին: Վիտամին C –ն ոչ միայն չեզոքացնում է ազատ ռադիկալները, այլև հեռացնում է այլ պոտենցիալ տոքսիններ, որոնք օրգանիզմ են մտնում սննդի կամ դեղորայքի հետ: Վիտամին C –ն ակտիվացնում է իմուն համակարգը` պաշտպանելով մեզ վարակներից և քրոնիկ հիվանդություններից:

