Վիտամիններ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Վիտամինները ցարամոլեկուլյար օրգանական միացություններ են, համեմատաբար պարզ կառուցվածքի և տարբեր քիմիական բնույթի, որոնք բացարձակ առումով հարկավոր են հետերոտրոֆ օրգանիզմին, որպես սննդի բաղադրիչ մաս:

Վիտամինները մասնակցում են բազմաթիվ բիոքիմիական ռեակցիաներում` կատարելով կատալիտիկ ֆունկցիա տարատեսակ ֆերմենտների ակտիվ կենտրոնների կազմում կամ հանդես գալով որպես ինֆորմացիոն կարգավորող միջնորդներ, կատարելով էկզոգեն պրոհորմոնների և հորմոնների ազդանշանային ֆունկցիաներ:

Հյուսվածքներում վիտամինների պարունակությունը և օրական պահանջարկը շատ քիչ է, սակայն օրգանիզմ վիտամինների անբավարար մուտքի պայմաններում առաջանում են բնորոշ պաթոլոգիկ փոփոխություններ:

Վիտամինների մեծամասնությունը չի սինթեզվում մարդու օրգանիզմում, հետևաբար, մարդիկ պարտավոր են սիստեմատիկ և բավարար քանակով վիտամիններ ստանալ սննդի միջոցով կամ հանքային-վիտամինային կոմպլեքսների տեսքով:

Վիտամինային նյութափոխանակության խանգարումներն են`

  • ավիտամինոզ` վիտամինի բացակայություն
  • հիպովիտամինոզ` վիտամինի պակասորդ
  • հիպերվիտամինոզ` վիտամինի ավելցուկ:


[edit] Դասակարգումը

Վիտամինները դասակարգում են ըստ լուծելիության`

  • Ճարպալույծ վիտամիններ` A, D, E, F և K;
  • Ջրալույծ վիտամիններ` մանացած բոլոր վիտամինները:

Առողջ եվ երջանիկ կյանքի գաղտնիքները թաքնված են բնության բարիքներում:Բնությունը ունի մեր ցանկացած հարցի կամ պրոբլեմի պատասխանը, սակայն ի հակադրոթյուն այս ճշմարտության մարդը քայլ առ քայլ հեռանում է բնությունից:Անկախ կրոնական համոզմունքներից՝ բնությունը այնպես է համակարգված, որ նրա ցանկացած բաղադրիչ ծառայում է ի բարորություն մարդու:Մեզ մնում է միայն ճանաչել եվ բացահայտել բնության գաղտնիքները: Ստորեվ ներկայացնում եմ եմ երկրագնդի ամենաօգտակար մրգերը 1.Ծիրան Ծիրանի բաղադրության մեջ մտնողդեղնանարնջագույն պիգմենտները /կարոտինը/ թույլ չի տալիս ազատ ատոմների խմբերին քայքայելու օրգանիզմի ներքին կառուցվածքը , ինչպես նաեվ օգտակար է աչքերի համար :Կարոտինը օրգանիզմում վերածվում է վիտամին A ի, որը կանխարգելում է քաղցքեղի բազմաթիվ տեսակներ:Մեկ պտուղը պարունակում է 17 կալորիա,1 գրամ ածխաջուր եվ 0 ճարպեր: 2.Ավոկադո Ավոկադոի բաղադրության մեջ մտնող օլեինաթթուն եվ քիչ քանակությամբ ճարպերը նպաստում են օրգանիզմում խոլեստիրինի նվազմանը եվ սպիտակուցների աճին:Բացի դրանից պտուղը հագեցած է բջջանյութով/ածխաջրերով/Ավոկադոյի 1 կտորը պատկանում է 81 կալորիա 8 գրամ ճարպ եվ 3 գրամ ածխաջուր: 3.ԱրքայամորիԱրքայամորին հարուստ է քաղցքեղային բջիջների աջը կանխող էլլաջիկ թթվով:Պտուղը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C եվ բջջանյութ, որը օրգանիզմում իջենում է խոլեստիրինը մակարդակը եվ կանխում է սրտանօթային հիվանդությունները:Մեկ բաժակ արքայամորին պարունակում է 60 կալորիա,1 գրամ ճարպ,8 գրամ ածխաջուր: 4.Մանգո Մանգոն պարունակում է շուրջ 57 միլիգրամ վիտամին C :Այն կանխարգելում է արթրիտները , խթանում է վերքերի շուտ ապաքինմանը , բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:Նրա բաղադրության մեջ կա ավելի քան 8000 ME A վիտամին, 1 մանգոն պարունակում է 135 կալորիա 1 գրամ ճարպ 4 գրամ ածխաջուր: 5.Մուսկատի սեխ Կես սեխը պարունակում է 117 միլիգրամ վիտամին C եվ դեղնանարնջագույն պիգմենտ , որոնք օրգանիզմի բջջիջները վնասազերծող ազատ ատոմների խմբի բարձր ակտիվությամբ պայմանավորված ամենաուժեղ հակաօքսիդանտներն են:Պտղի բաղադրությամ մեջ է մտնում 853 միլիգրամ կալիում, այն իջեցնում է արյան ճնշումը:Կես սեխը պարունակում է 97 կալորիա, 1 գրամ ճարպ,2 գրամ ածխաջուր: 6.Լոռամրգի հյութ Այն օգնում է պայքարել միզապարկի վարակների դեմ, խոչընդոտում է բակտերիաների աճին:1 բաժակ լոռամրգի հյութը պարունակում է144 կալորիա եվ ճարպեր ու ածխաջրեր չի պարունակում: 7.Լոլիկ Լոլիկի բաղադրության մեջ է մտնում լիկոպենը:Այն գործում է որպես օքիդանտ, կանխարգելում է միզապարկի եվ ստամոքսի հիվանդությունները, նվազեցնում է հաստ աղիքի քաղցքեզով հիվանդանալու հավանականությունը 50 տոկոսով:Այն պարունակում է 26 կալորա, 1 գրամ ածխաջուր 8.Չամիչ Այս փոքրիկ մարգարիտները երկաթի աղբյուր են , որոնք օգնում են թթվածինը հասցնել հյուսվածքներին:կես բաժակ չամիչը պարունակում է 218 կալորիա 3 գրամ ածխաջուր եվ ճարպ չի պարունակաում: 9.Թուզ Թուզը կալիումի եվ ածխաջրերի հիմնական աղբյուր է ինչպես նաեվ այն պարունակում է B6 վիտամին, որը նվազեցնում է օրգանիզմում խոլեստիրինի մակարդակը:Պտուղը պարունակում է 37-47 կալորիա, 2 գրամ ածխաջուր եվ 0 ճարպ: 10.Պարունակում է լիմոնեն եվ վիտամին C , որի օգնությամբ կանխարգելվում է քաղցքեղը:Պարունակում է շատ քիչ քանակությամբ կալորիա եվ 0 ճարպ ու ածխաջուր

[edit] Մարդու վիտամինները և նորմաները

Վիտամին Անվանում Լուծելիություն
(Ճ — Ճարպլույծ
Ջ — Ջրալույծ)
Անբավարորություն Թույլատրելի վերևի սահմանը Օրական կարիքը
A Ռետինոլ Ճ Հավկուրություն, Քսերոօֆթալմիա 3000 մկգ 900 մկգ
B1 Թիամին Ջ Բերի-Բերի տվյալ չկա 1,5 մգ
B2 Ռիբոֆլավին Ջ Առիբոֆլավինոզ տվյալ չկա 1,8 մգ
B3 (PP) Նիացին, նիկոտինաթթու, նիկոտինամիդ Ջ Պելլագրա 60 մգ 20 մգ
B4 Խոլին Ջ Լյարդի խանգարումներ 20 գ 425-550 մգ
B5 Պանտոտենաթթու, կալցիումի պանտոտենատ Ջ հոդացավեր, մազաթափություն, վերջույթների ցնցումներ, պարալիչներ, տեսողության և հիշողության թուլացում տվյալ չկա 5 մգ
B6 Պիրիդօքսին Ջ Վիտամին B6-ի պակասի նշանները 25 մգ 2 մգ
B7(H) Բիոտին Ջ մաշկի վնասում, վատ ախորժակ, սրտխառնոց, լեզվի այտուցվածություն, մկանային ցավեր, թուլություն, դեպրեսիա տվյալ չկա 10 մկգ
B8 Ինոզիտ Ջ տվյալ չկա տվյալ չկա 500 մգ
B9 Ֆոլաթթու Ջ Ֆոլաթթվի դեֆիցիտային անեմիա, էմբրիոնի սպինալ խողովակի զարգացման խանգարումներ 1000 մկգ 400 մկգ
B12 Կոբալամին Էնզիմովիտամիններ Ջ Պերնիցիոզ անեմիա տվյալ չկա 3 մկգ
B13 Օրթոթթու Ջ տարբեր մաշկային հիվանդություններ (էկզեմա, նեյրոդերմիտ, պսորիազ, իխտիոզ) չկա 0,5-1,5 մգ
B15 Պանգամաթթու Ջ տվյալ չկա տվյալ չկա 50-150 մգ
C Ասկորբինաթթու Ջ Ցինգա 2000 մգ 90 մգ
D1
D2
D3
D4
D5
Լամիստերոլ
Էրգոկալցիֆերոլ
Կոլեկալցիֆերոլ
Դիհիդրոտախիստերոլ
7-դելհիդրոտախիստերոլ
Ճ Ռախիտ, օստեոմալացիա 50 մկգ 10-15 մկգ
E α β γ տոկոֆերոլ Ճ Նյարդամկանային խանգարումներ` ողնուղեղ-ուղեղիկային ատաքսիա (ֆրիդրիխի ատաքսիա), միոպաթիաներ, անեմիա Հիպովիտամինոզ E 300 մգ 15 մգ
F Տրիգլիցերիդների և ճարպաթթուների խարնուրդ` Օմեգա-3 и Օմեգա-6 Ճ Աթերոսկլերոզ, զարգացման խանգարումներ, հյուսվածքների արագացված աճ տվյալ չկա տվյալ չկա
K Ֆիլոխինոն, Ֆրանոխինոն Ճ հիպոկուագուլյացիա` արյան մակարդելիության իջեցում տվյալ չկա 120 մկգ
P Բիոֆլավոնիդներ, պոլիֆենոլներ Ջ Մազանոթների փխրունություն տվյալ չկա տվյալ չկա
N Լիպոյաթթու Ջ տվյալ չկա տվյալ չկա 30 մգ
Մեր օրերում գրեթե յուրաքանչյուր քաղաքաբնակ տառապում է վիտամինային քաղցից, հատկապես գարնանը, քանի որ ձմռան երկրորդ կեսին արդեն բանջարեղենի և մրգերի մեծ մասը կորցնում են իրենց վիտամինային պաշարները։ Ի տարբերություն սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի` մեր օրգանիզմը վիտամինների մեծ քանակության կարիք չունի։ Սակայն որևէ կենսաքիմիական հակազդեցություն առանց վիտամինների չի կատարվում։ Նույնիսկ ամենահագեցած 2500 կկալ (մոտավորապես այդքան է հարկավոր չափահաս մարդուն մեկ օրվա ընթացքում) պարունակող ամենօրյա սնունդը հագեցնում է անհրաժեշտ վիտամինների ընդամենը 20-30%-ը։ Ինքներդ դատե՛ք. օրգանիզմում վիտամին C-ի և B-ի անհրաժեշտ քանակ ապահովելու համար օրական մենք պետք է ուտենք 1կգ միս և 1,5 կգ սև հաց (ի դեպ, հենց այդքան էր ցարական Ռուսաստանի բանակում ծառայող զինվորի օրապահիկը)։ Կհամաձայնեք, թերևս, որ սա այնքան էլ իրատեսական չէ։ Ի՞նչ անել։ Առաջին հերթին ճիշտ սնվել, երկրորդ հերթին` ընդունել պոլիվիտամիններ։ Բանից պարզվում է, որ գոյություն ունի մթերք, որը շատ երկար ժամանակ պահպանում է վիտամիններն ու իր սննդարար արժեքը` առանց որևիցե կորստի։ Խոսքն այս պարագայում ընկույզի մասին է։

Ընկույզի օգտակարությունն անհերքելի է. այն օգտակար է, համեղ և հագեցնող։ Ահա թե ինչու ընկույզը խիստ բարերար է թե՛ մսակերների և թե՛ հումակերների համար։ Հասուն ընկույզները խիստ հագեցնող են` նույնիսկ ամենամեծ ախորժակ ունեցող մարդկանց։ Բոլոր տեսակի ընկույզներում մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոէլեմենտներ կան։ Դրանք հարուստ են նաև բարդ բաղադրության սպիտակուցներով, որոնք անհրաժեշտ են օրգանների և հյուսվածքների բնականոն գործունեության համար։ Սակայն պետք չէ մոռանալ, որ ընկույզն այնքան էլ դյուրամարս ուտելիք չի համարվում։ Ընկույզի օրական բաժինը պետք է լինի սահմանափակ. 100 հատ փոքր չափի, 30-50` միջին կամ 10-15` մեծ չափի։ Եթե ընկույզներն օգտագործում եք թարմ մաղադանոսի, սամիթի, հազարի կամ չրերի հետ, ապա կարող եք ընկույզի չափաբաժինը կրկնապատկել։ Իհարկե, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում շատ ընկույզ ուտելն անհնար է. այն չափից դուրս սննդարար և հագեցնող մթերք է։ Եվրոպացիների նախընտրած ընկույզները պիստակն ու հնդկական ընկույզն են։ Ամերիկացիները գերադասում են գետնանուշը, արևելյան ազգերը` գետնանուշն ու նուշը։ Աֆրիկյան երկրների բնակիչները նախապատվությունը տալիս են իրենց տեղական կոկոսի ընկույզներին։ Մեզ մոտ` Հայաստանում վաղուց ի վեր առաջին տեղում են հունական ընկույզն ու գետնանուշը։ Համայն աշխարհի սննդաբանները միաձայն նախընտրում են հունական ընկույզը, որը վիտամին C-ի իսկական շտեմարան է։ Ընկույզն ավելի մեծ քանակության վիտամին C է պարունակում, քան սև հաղարջը։ Օրինակ, 5 հնդկական ընկույզում կա այնքան քանակությամբ վիտամին C, որքան անհրաժեշտ է հասուն մարդու օրգանիզմին մեկ օրվա ընթացքում։ Հունական ընկույզն օրգանիզմի կողմից ամբողջովին մարսվում է միայն մանրազնին և երկար ծամելուց հետո։ Ի դեպ, մեզ մոտ ընկույզի այդ տարատեսակն անվանում են հունական, որովհետև այն ներմուծվել է Հունաստանից։ Սկսած XVIII դարից` բժիշկները հունական ընկույզն անվանում են «տոն ուղեղի համար», քանի որ, ըստ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տվյալների, նույնիսկ օրական 2 հունական ընկույզ ուտելու դեպքում հիշողությունը զգալիորեն բարելավվում է։ Մեկ ամիս անց արդյունքներն արդեն իրենց զգացնել են տալիս։ Օրական մեկ անգամ 4 ընկույզ ուտելը օրգանիզմը պաշտպանում է ռադիոակտիվ ճառագայթումից։ Հունական ընկույզն անփոխարինելի է փորկապությունների հակում ունեցող մարդկանց համար։ Բացի այդ` այս ընկույզը գերազանց կանխարգելիչ միջոց է աթերոսկլերոզի դեմ պայքարում։ Այդ նպատակով խորհուրդ ենք տալիս 10 հատ հունական ընկույզը խառնել 2 պճեղ սխտորի հետ և ավելացնել 1 ճաշի գդալ բուսական յուղ։ Համը փոխելու համար կարելի է ավելացնել մի քիչ քերած պանիր։ Ստացված զանգվածը հաստ շերտով քսե՛ք հացին և կերե՛ք։ Ընկույզի և չամիչի խառնուրդը զգալիորեն բարելավում է սրտամկանի աշխատանքը։ Չհասունացած կանաչ ընկույզն ու մեղրը բարձրացնում են օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը։ Վահանագեղձի ֆունկցիաների խանգարման ժամանակ խորհուրդ ենք տալիս ամեն առավոտ ուտել 3 ընկույզ և 1 թեյի գդալ մեղր։ Ծանր վիրահատություններից հետո լավ կլինի օգտագործել ընկույզի բալզամ։ Վերջինիս պատրաստման համար անհրաժեշտ կլինեն հունական ընկույզ, օգտագործելուց մեկ շաբաթ առաջ պոկված հալվեի (ալոեի) տերևներ և մեղր։ 200 գր հալվեի տերևները լվանալ, կտրատել և վրան ավելացնել 1,5 բաժակ ջուր։ Թրմել 1,5 ժամ։ Այնուհետև քամել և ավելացնել 500 գր մանրացրած հունական ընկույզ և 300 գր մեղր։ Պահել զով և մութ տեղում՝ հերմետիկ փակվող ապակե տարայի մեջ։ Օգտագործել օրական 3 անգամ՝ 1 ճաշի գդալ, ուտելուց կես ժամ առաջ։ Հունական ընկույզն օգնում է նաև մաստոպաթիայի ժամանակ։ Այս պաթոլոգիայի առաջնային պատճառներից մեկը հորմոնային դաշտի անհավասարակշռությունն է։ Վերջինիս վերականգնման համար օգտագործում են հունական ընկույզի միջնորմներից պատրաստված թրմուկ։ Հարկավոր է 25 հատ հունական ընկույզի միջնորմների վրա լցնել 100 գր բժշկական սպիրտ և առնվազն 10 օր թրմել մութ տեղում։ Ընդունել օրական 3 անգամ՝ 18-20 կաթիլ, մեկ ամիս։ Դաշտանային ցիկլի խանգարումների ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել հունական ընկուզենու տերևների թրմուկ։ 1,5 ճաշի գդալ մանրացրած տերևներին ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր և թրմել առնվազն 2 ժամ։ Այնուհետև քամել և թողնել, որ սառչի։ Ընդունել օրական 3 անգամ՝ 25-30 մգ, ուտելուց առաջ։ Այս թրմուկն օգտագործում են նաև որպես արդյունավետ միզամուղ միջոց։ Հունական ընկույզի բնորոշ թույլ դառնահամը հաճելի բուրմունք է հաղորդում նախուտեստներին, սոուսներին և մսին։ Այն հատկապես իդեալական է թռչնամսի, խնձորի, բազուկի, ստեպղինի և ամեն տեսակ բանջարեղենով պատրաստվող կերակուրների հետ։ Հունական ընկույզը «փափկացնում է» ամեն տեսակ թթվահամ ապուրների և սմբուկի համը։ Իսկ ահա փրփրագինու և այլ թեթև գինիների հետ ամենահամեղ նախուտեստը պիստակն է։ Իհարկե, չպետք է անտեսել այն փաստը, որ պիստակներն ինչ-որ չափով վտանգավոր են իրենց մեջ պարունակվող եթերային յուղերի պատճառով։ Ի դեպ, պիստակը հավաքում են միայն գիշերով, քանի որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո պիստակենու ծառը եթերային յուղեր է արտադրում, որից նույնիսկ ամենաառողջ մարդու մոտ գլխապտույտ է առաջանում։ Պետք է նշել, որ ոչ մեծ քանակությամբ այդ եթերային յուղերն օգտակար են օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության համար։ Պիստակն անվանում են լավ տրամադրություն ստեղծող ընկույզ, սակայն օրական պետք է ուտել ոչ ավելի, քան 10-15 հատ, այլապես կարող է գլխապտույտ և սրտխառնոց առաջանալ։ Գետնանուշն այլ կերպ անվանում են նաև գետնընկույզ կամ չինական ընկույզ, չնայած այն դասվում է ընդավորների ընտանիքին։ Այն ոչ միայն ամենասննդարար ընկույզներից մեկն է, այլև մի սննդամթերք է, որը բացարձակապես չի գիրացնում։ Այդ պատճառով էլ գետնանուշը դարձել է նորաձևության և շոու-բիզնեսի ներկայացուցիչների «նախընտրելի» ուտեստը։ Օրական 20-25 հատ գետնանուշ ուտելու դեպքում զգալիորեն բարելավվում է արյունաստեղծ օրգանների աշխատանքը։ Սակայն պետք չէ շատ տարվել պիստակ ուտելով, քանի որ այդ զբաղմունքը կարող է հանգեցնել ինչ-ինչ խնդիրների։ Մայրու ծառի ընկույզները կարող են ուտել բոլորը։ Դրանցում բացարձակապես բջջանյութ չկա, ահա թե ինչու մեր բոլորի ստամոքսներն այն պարզապես «պաշտում» են։ Մայրու ծառի ընկույզները դյուրամարս են և հագեցած թեթև սպիտակուցներով։ Վերջինիս թրմուկը հատկապես օգտակար է ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ։ Թրմուկը պատրաստելու համար հարկավոր է կես բաժակ մայրու ծառի ընկույզները թրջել փոքր քանակությամբ ջրի մեջ, այնուհետև հարիչով հարել և ավելացնել 1,5 բաժակ ջուր։ Այս թրմուկից պետք է խմել օրական մի քանի անգամ։ Այն կարելի է ավելացնել թեյին և ապուրներին։ Արդյունքում վերջիններս կունենան նուրբ ընկույզի բույր և միևնույն ժամանակ կբարելավեն առողջությունը։ Պնդուկը (անտառային ընկույզ) ցուցված է հատկապես այն մարդկանց, ում աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեծ է։ Անտառային ընկույզը «հագեցնում է» բոլոր մկանները, քանի որ մեծ քանակությամբ վիտամին E և սպիտակուցներ է պարունակում։ Պնդուկն օգտակար է այն մարդկանց համար, ովքեր տառապում են միզաքարային հիվանդություններով։ Մեղրի համակցությամբ պնդուկը «պայքարում է» սակավարյունության և հյուծվածության դեմ, իսկ կերակրող մայրերի մոտ բարձրացնում է կաթնարտադրությունը։ Պնդուկի կաթը հանգստացնում է նյարդերը և բարերար ազդեցություն թողնում քրոնիկ բրոնխիտի ժամանակ։ Իսկ այդ կաթը պատրաստվում է հետևյալ կերպ. 50 հատ մաքրած պնդուկը մանրացնում են և 10 ժամ պահում 1 բաժակ տաք ջրի մեջ։ Այնուհետև հավանգի մեջ մանրացնում և թրմում են 3 ժամ, եռացնում ու թողնում՝ սառչի։ Ավելացնում են 5 ճաշի գդալ սերուցք և առնվազն 2 թեյի գդալ մեղր։ Ընդունում են օրական 2 անգամ՝ 1 ճաշի գդալ, ուտելուց առաջ։ Նուշն ընկույզներից «ամենանենգն» է։ Այդ ընկույզի տարատեսակներից մեկը դառնահամ նուշն է, որը մեծ քանակությամբ եթերային յուղեր է պարունակում։ Այդ իսկ պատճառով օրական պետք է ուտել ոչ ավելի, քան 2 հատ։ Սրան հակառակ` քաղցրահամ նուշը շատ օգտակար է հիշողության և տեսողության համար, այդ առումով դրանից կարելի է ուտել առանց սահմանափակումների։ Աղեստամոքսային տրակտի և երիկամների հիվանդությունների պարագայում հարկավոր է ուտել քաղցրահամ նուշ և վրայից տաք կաթ խմել։ Օգտակարությունից զատ` նուշն ընկույզներից ամենագեղեցիկն է և պատահական չէ, որ աչքերի հազվադեպ պատահող գեղեցիկ կտրվածքն անվանում են «նշաձև»։

[edit] Տես նաև

Navigation
QUESTIONS