Ստաֆիլոկոկ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Մուտք է գործում մակրոօրգանիզմ բազմաթիվ ու ղիներով` առաջացնելով տարբեր բնույթի թարախային ինֆեկցիաներ` ֆուրունկուլ, ֆլեգմոնա, մատնաշունչ, թարախակույտ, վերքերի բարդություններ, երկրորդային ինֆեկցիաներ, թոքաբորբեր, միջին ականջի բորբոքում, հայմորիտ, օստեոմիելիտ, արյան վարակում և այլ պրոցեսներ:

Հայտնի են ստաֆիլոկոկերի երեք տեսակներ` S. aureus, S. epidermidis, S. saprophyticus, որոնցից ախտածին են միայն առաջին երկուսը: Ստաֆիլոկոկերը գնդաձև են , դասավորվում են ողկույզներով, անշարժ են, սպոր և պատիճ չ են առաջացնում: Գրամ դրական են, պահանջկոտ չեն միջավայրերի հանդեպ: Առաջացնում են պիգմենտ` ոսկեգույն (S. aureus) և սպիտակ (S. epidermidis): Արտաքին միջավայրում ավելի կայուն են քան մյուս կոկերը: Ածխաջրերը (գլյուկոզ, լակտոզ, մալթոզ և այլ ածխաջրեր) քայքայելիս առաջացնում են միայն թթու:

Ախտածնությունն ու վիրուլենտությունը պայմանավորված են արտաթույնով և ագրեսիայի ֆերմենտներով: Արտաթույնն օրգանիզմի վրա ունի տարբեր կենսաբանական ազդեցություն` α-տոքսինն օժտված է հեմոլիտիկ և լետալ ակտիվությամբ, լեյկոցիդինը քայքայում է լեյկոցիտները, էնտերոտոքսինն առաջացնում է սննդային թունավորում (հատկապես վարակված կաթնամթերքից): Ագրեսիվության ֆերմենտներից հատկապես ուշադրության են արժանի` պլազմոկոագուլազան, լեցիտինազան, ֆիբրինոլիզինը:

Ստաֆիլոկոկերի մեջ ներկայումս հանդիպում են անտիբիոտիկների նկատմամբ կայում տեսակներ, որոնք հանդիսանում են R-պլազմիդներով պայմանավորված մուտանտներ: Ստաֆիլոկոկերի կայունությունը պենիցիլինի հանդեպ պայմանավորված է պենիցիլինազա ֆերմենտով:

Ստաֆիլակոկային ինֆեկցիայի լաբորատոր ախտորոշումը կատարվում է` բակտերաոսկոպիական և բակտերիոբանական եղանակներով:

Բակտերիոսկպիական եղանակի դեպքում հետազոտվող նյութից պատրաստում են քսուկ և ներկում Գրամի եղանակով: Այս եղանակն ունի միայն նախնական ախտորոշիչ նշանակություն:

Բակտերաբանական հետազոտման ժամանակ, եթե վարակված է արյունը, ապա 5-10 մլ արյունը քանակությամբ ցանում են շաքարային բուլյոնում, 2-3 օր աճեցնելուց հետո կատարում են փոխացանք արյունային ագարի վրա, առաջացած գաղութներից թեք ագարի վրա ստանում են մաքուր կուլտուրա:

Թարախը, լորձև և խուղը ցանում են` դեղնուցաաղային և արյունային ագարների վրա: Դեղնուցաաղային ագարի աղի պարունակությունը 10% է, որտեղ աճում են միայն ստաֆիլոկոկերը, բացի այդ այս միջավայրում որոշում են ատաֆիլոկոկերի լեցիտինազային ակտիվությունը (գաղութի շուրջը առաջանում է պղտոր, սադափի փայլով գոտի), ինչպես նաև նրանց պիգմենտ առաջացնելու հատկությունը:

Personal tools
Navigation
QUESTIONS