Սնունդ հղիության ընթացքում

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Հարգելի բժիշկներ,

Կինս հղի է և մենք սպասում ենք մեր առաջնեկին: Ես շատ եմ լսել, որ հղիության ընթացքում կնոջ համար պարտադիր է կաթնաշոռի ամենօրյա օգտագործումը, սակայն կնոջս մոտ նկատվում է ախորժակի խանգառում և նա չի կարողանում ուտել կաթնաշոռ: Խնդրում են խորհուրդ տալ. ի՞նչ այլընտրանքային սննդով կարելի է փոխարինել կաթնաշոռը:

[edit] Պատասխան

Կաթնաշոռը սպիտակուցներով ու կալցիումով հարուստ սննդամթերք է և շատ անհրաժեշտ է հղի կանանց, բայց ախորժակի խանգարումից վհատվել պետք չէ, քանի որ կան մի շարք այլ մթերքներ, որոնց պարունակության մեջ կան շատ սպիտակուցներ, կալցիում և այլ օգտակար նյութեր: Պանիրը և որոշ ձկնատեսակներ համարվում են ռեկորդակիր կալցիումի և սպիտակուցի պարունակությամբ, ինչպես նաև կաթնաշոռը կարելի է փոխարինել թթվասերով:

Մթերք (100գ) Կալցիումի պարունակություն (մգ)
Կաթ 3%-անոց 100
Կաթնաշոռ 95
Թթվասեր 90
Չոր շվեցարական պանիր 600
Հալած պանիր 300
Ձու 27
Ձուկ միջինում 40
Սարդինա (ձուկ) 420
Սև շոկոլադ 60
Սև հաց 100
Գազար 35
Կաղամբ 210
Բանան 26
Նարինջ 40

[edit] Տես նաև

Питание беременной женщины

Personal tools
Navigation
QUESTIONS