Ռետինոլ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search
Ռետինոլ

Ռետինոլ` Վիտամին Ա (տրանս-9,13-դիմեթիլ-7-(1,1,5-տրիմեթիլցիկլոհեքսեն-5-իլ-6)-նոնատետրեն-7,9,11,13-ոլ) ճարպալույծ վիտամին է և հակաօքսիդանտ: Մաքուր վիճակում հանդիպում է միայն կենդանական ծագման մթերքներում, սակայն օրգանիզմում կարող է սինթեզվել &betta;-կարոտինից, որը պարունակվում է բուսական մթերքներում: Անհրաժեշտ է տեսողության և ոսկրերի, ինչպես նաև մաշկի, մազերի և իմուն համակարգի առողջության համար:

Վիտամին A-ն առաջին հայտնաբերված վիտամինն է, այդ իսկ պատճառով այբբենական դասակարգումով այն նշանակվում է առաջին տառով:


Contents

[edit] Նկարագրությունը

Ռետինոլի ճարպալույծության պատճառով, նրա մարսողական տրակտից ներծծման համար անհրաժեշտ են ճարպեր, ինչպես նաև հանքային նյութեր: Մարդու օրգանիզմում Վիտամին Ա-ի պահուստները գտնվում են լյարդում և պահպանվում են բավականին երկար, հետևաբար` պարտադիր չէ նրա ընդունումը ամեն օր:

Գոյություն ունի վիտամինի երկու տարբերակ`

  • պատրաստի վիտամին Ա` ռետինոլ
  • պրովիտամին Ա` կարոտին, որը օրգանիզմում վեր է ածվում ռետինոլի: Կարոտինը անվանում են նաև` ջրալույծ վիտամին Ա:


[edit] Աղբյուրները

Վիտամին A-ի աղբյուր կարող են հանդիսանալ`

  • բուկական (կարոտին)
    • գազար
    • դդում
    • պղպեղ
    • մաղադանոս
    • կանաչ սոխ
    • շատ մրգեր
    • սոյա և ոլոռ
  • կենդանական (ռետինոլ)
    • ձկան յուղ
    • լյարդ (տավարի և քոզի)
    • ձկնկիթ
    • ձվի դեղնուց
    • կաթ և կաթնամթերքներ


[edit] Ֆունկցիաները

Ռետինոլը մասնակցում է օքսիդավերականգնման պրոցեսներին, կարգավորում է սպիտակուցների սինթեզը, նպաստում է նորմալ նյութափոխանակությանը և բջջային ու ենթաբջջային թաղանթների ֆունկցիաին, խաղում է կարևոր դեր ատամների և ոսկրերի ձևավորման ժամանակ, անհրաժեշտ է նոր բջիջների աճի համար և դանդաղեցնում է ծերացման պրոցեսը:

Կարևոր ֆունկցիաներից է գիշերային տեսողության ապահովումը: Ռետինոլը մասնակցում ռոդոպսինի սինթեզին, որն էլ հնարավորութուն է տալիս աչքի ցանցաթաղանթի բջիջներին ընկալել նաև շատ թույլ ինտենսիվության լույսերը: Ռետինոլը մասնակցում է նաև աչքի խոնավացմանը:

Վիտամին Ա անհրաժեծտ է իմուն համակարգի նորմալ գործունեության համար: Ռետինոլը բարձրացնում է լորձաթաղանթների բարիերային ֆունկցիան, ավելացնում է լեյկոցիտների ֆագոցիտար ակտիվությունը և ոչսպեցիֆիկ իմունիտետի այլ գործոններ:

Ռետինոլը անհրաժեշտ է էպիթելային հյուսվածքների վերականգնման համար, ինչպիսիք են մաշկը և լորձաթաղանթները: Այն արագացնում է մաշկի, ստամոքսաղիքային տրակտի և շնչուղիների լորձաթաղանթի վերականգնումը:

Վիտամին A-ն անհրաժեշտ է նորմալ էմբրիոնալ զարգացման համար:

Ռետինոլը մասնակցում է ստերոիդ հորմոնների (ներառյալ պրեգեստերոնը) սինթեզին, սպերմատոգենոզին, հանդիսանում է թիրոքսինի` վահանագեղձի հորմոնի, անտագոնիստ:


[edit] Օրական պահանջարկը

  • 900 մկգ (3000 ME) մեծահասակների համար
  • 1000 մկգ հղիների համար
  • 1300 մկգ կերակրող մայրերի համար
  • 400—1000 մկգ երեխաների համար կախված տարիքից և սեռից
  • ռետինոլի պակասի հետ կապված հիվանդությունների դեպքում դոզավորումը կարող է հասնել մինչև թույլատրելի վերին սահման` 3000 մկգ:

Վերոհիշյալ դոզաները վերաբերվում են ռետինոլին. կարոտինը այդքան տոքսիկ չէ:

Navigation
QUESTIONS