Պրոստագլանդիններ
From Armenian Medical Info
Պրոստագլանդինները (prostoglandina: 'prostata' շագանակագեղձ + glandula գեղձ, հոմանիշն է պրոստատոգլանդիններ) — կենսաբանորեն ակտիվ միացությունների խումբ է, որոնք դասվում են չհագեցած ճարպաթթուներին: Արտադրվում են տարբեր օրգանների և հյուսվածքների բջիջների կողմից (շագանակագեղձ, թոքեր և այլն) և մասնակցում են էներգոփոխանակությանը` մեծացնելով ցիկլիկ ադենոզինմոնոֆոսֆատի (ցԱՄՖ) մակարդակը հյուսվածքներում:
