Պրոլակտին

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Պրոլակտինը (լատ. prolactinum) հիպոֆիզի առաջնային հատվածի հորմոններից մեկն է: Քիմիական կառուցվածքով հանդիսանում է պեպտիդային հորմոն:

Հոմանիշներն են`

  • լակտոտրոպ հորմոն
  • լակտոգեն հորմոն
  • մամոտրոպին
  • մամոտրոպ հորմոն
  • լյուտերոտրոպ հորմոն:

Պրոլակտինը դասվում է պրոլակտինանման սպիտակուցների ընտանիքին: Այս ընտանիքնին են դասվում նաը

  • սոմատոտրոպինը
  • պոլիֆերինը
  • պլացենտար լակտոգենը:

Պրոլակտինի ֆիզիոլոգիական դերը վերջնականապես պարզված չէ, սական գործնականորեն հայտնի են հորմոնի թողած բոլոր էֆեկտները: Պրոլակտինի հիմնական օրգան-թիրախն են հանդիսանում կաթնագեղձերը: Այն անհրաժեշտ է լակտացիայի իրագործման համար, ինչպես նաև խթանում է կաթնագեղձերի աճն ու զարգացումը` ծորանների և ալվեոլների շատացմանը:

Բացի կաթնագեղձերից, պրոլակտինի ռեցեպտորներ հայտնաբերվել են օրգանիզմի համարյա բոլոր օրգաններում, սակայն հորմոնի ազդեցությունը վերջիններիս վրա դեռ հայտնի չէ:

Navigation
QUESTIONS