Պլևրիտ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Պլևրիտ` պլևրայի` թոքամզի բորբոքումն է:

Contents

[edit] Էթիոլագիան

Պլևրիտի պատճառները կարող են լինել`

  • ինֆեկցիաները
  • կրծքավանդակի վնասվածքները
  • ուռուցքները:


[edit] Դասակարգումը

Պլևրիտը կարող է լինել`

  • առաջնային` որպես ինքնուրույն հիվանդություն
  • երկրորդային` ավելի հաճախ է հանդիպում, հանդիսանում է սուր և խրոնիկ թոքային պրոցեսների հետևանք:

Տարբերում են`

  • չոր` ֆիբրոզ պլևրիտ
  • էքսուդատիվ` սերոզ, սերոզոֆրբրոզ, թարախային, հեմոռագիկ պլևրիտներ:

Ըաս ծագման`

  • բակտերիալ
  • վիրուսային
  • ալերգիկ
  • ոչ սպեցիֆիկ էթիոլոգիայի:


[edit] Ախտանիշները

  • Չոր պլևրիտի ախտանիշերը`
    • կրծքավանդակի հատվածում ցավեր, որոնք ուշեղանում են ներշնչման ժամանակ և թուլանում են երբ հիվանդը պառկում է առողջ կողմի վրա
    • հաճախացած մակերեսային շնչառություն
    • ջերմություն (որոշ դեպքերում)
    • ցավը կարող է տարածվել որովայնի վրա
    • որոշ դեպքերում նկատվում է ցավոտ զկրտոց և ցավ կուլ տալու ժամանակ
    • ընդհանուր վիճակը հիմնականում բավարար է լինում:
  • Էքսուդատիվ պլևրիտի նշանները
    • չոր հազ
    • ծանրության զգացում
    • ջերմություն (հաճախ)
    • էքսուդատի` բորբոքման հետևանքով կուտակված հեղուկի, զգալի քանակների դեպքում արտահայտվում են`
      • հևոց
      • հաճախացած անոթազարկ (պուլս)
      • հիվանդները ընդունում են հարկադիր դիրք` հիվանդ կողմի վրա
    • դեմքի կապտավուն երանգ
    • պարանոցային երակների լայնացում
    • էքսուդատի կուտակման տեղում միջկողային տարածության փքվածություն:

[edit] Ախտորոշումը

Ձախակողմյան էքսուդատիվ պլևրիտի ռենտգեն պատկերը

Ախտորոշումը դրվում է նեքոհիշյալ տվյալների հիման վրա`

  • ռենտգենաբանական հետազոտություն
  • պունկցիայով ստացված պլևրալ հեղուկի հետազոտություն
  • արյունաբանական հետազոտություն:

[edit] Բուժումը

Եթե պլևրիտը ինֆեկցիոն կամ երկրորդային է, ապա բուժական միջոցառումները ուղված են լինում հիմնական հիվանդության բուժմանը և ինֆեկցիայի դեմ պայքարին: Կախված պլևրալ խոռոչում կուտակված հեղուկի (էքսուդատի) քանակից, որոշում է ընդունվում նրա էվակուացիայի (հեռացման) վերաբերյալ: Տարվում է սիմպտոմոտիկ բուժում:

Personal tools
Navigation
QUESTIONS