Պլազմիդ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Պլազմիդները արտաքրոմոսոմային գենետիկական էլեմենտներ են, հանդիսանում են ժառանգականության հավելյալ գործոններ, գտնվում են բջջում` քրոմոսոմներից դուրս: Պարունակում են օղակաձ կամ գծային կառուցվածքով ԴՆԹ:


[edit] Ժառանգումը

Պլազմիդները ունակ են ինքնուրույն բազմացման` ռեպլիկացիայի, սակայն դրա համար օգտագործում են բջջի ռեպլիկացիոն համակարգը: Պլազմիդների մեծամասնությոնը կոդավորում են հատուկ սպիտակուցներ` ռեպլիկացիայի խթանիչներ: Այս սպիտակուցները սկսում են ռեպլիկացիայի պրոցեսը, որն էլ շարունակում է բջջի ռեպլիկացիոն համակարգը:

Հայտնի են օղակաձը պլազմիդների ռեպլիկացիայի մի քանի մեխանիզմներ`

  • պտտվող օղակի մեխանիզմ (rolling cycle),
  • տետտա-մեխանիզմ,
  • D-մեխանիզմ.

[edit] Դասակարգումը

Գոյություն ունեն պլազմիդների դասակարգման մի քանի համակարգեր, որոնք հիմնվում են`

  • տոպոլոգյիայի` տեղակայման,
  • ռեպլիկացիայի մեխանիզմի,
  • պլազմիդներում պարունակվող մարկերային գեների վրա (օրինակ` հակաբիոտիկների նկատմամբ կայունության),
  • տերերի(բջիջների) տիպի,
  • գեների կրկնորինակների քանակի,
  • համատեղելիության,
  • կոնյուգացիոն (բջջից բջիջ տեղափոխման) հատկությունների վրա:

Անկախ տիպից բոլոր պլազմիդները ռեպլիկացիայի ինիցիացիայի կետ (ori V).

[edit] Օգտագործումը

Պլազմիդները լայնորեն կիրառվում են գենային ինժեներիայում գենետիկական մոնիպուլյացիաների և գենետիկական ինֆորմացիայի տեղափողման համար: Դրա համար ստեղծվում են արհեստական պլազմիդներ` վեկտորներ, որոնք կազմված են տարբեր գենետիկական աղբյուրներից վերցված կամ արհեստականորոն ստեղծված ԴՆԹ-ի մասերից:

Navigation
QUESTIONS