Պարբերական հիվանդություն

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Պարբերական հիվանդություն, հոմանիշներն են`

  • պերիոդիկ հիվանդություն
  • հայկական հիվանդություն
  • Ջեյնուեյի-Մեզենտալի պարոքսիզմալ համախտանիշ
  • պարբերական պերիտոնիտ
  • Ռեյմանի համախտանիշ
  • Սիգալ-Մամաուի հիվանդություն
  • միջերկրածովյան տենդ:

Համեմատաբար հազվադեպ հանդիպող գենետիկորեն պայմանավորված հիվանդություն է, արտահայտվում է պարբերաբար ռեցեդիվող սերոզիտով և ամիլոիդոզի հաճախակի զարգացմամբ: Հանդիպում է առավելապես Միջերկրական ծովի բասեինում ապրող ժողովուրդների մոտ, հատկապես`

  • հայերի
  • հրյաների
  • արաբների մոտ:

Պարբերական հիվանդության զարգացումը կախված չէ հիվանդների բնակության վայրից: Հիվանդությունը որխես կանոն սկսվում է մանկական կամ պատաներկան հասակում անկախ սեռից: Երկու սեռերի մոտ հանդիպում է նույն հաճախությամբ:


[edit] Էթիոլոգիան

Էթիոլոգիան բավարար ուսումնասիրված չէ: Ենթադրվում է, որ հիվանդները ունեն բնածին մետաբոլիկ, էնզիմատիկ դեֆեկտ, որն բերում է իմուն և էնդոկրին համակարգերի, սպիտակուցների սինթեզի և պրոտեոլիզի խանգարումների: Հայտանաբերվել է հիվանդության ժառանգման աուտոսոմ-ռեցեսիվ տիպը:

[edit] Պաթոգենեզը

Ռեցեդիվող բորբոքման պաթոգենոզը, որով բնութագրվում է պարբերական հիվանդության սրացումը, կապում են բջիջների դեգրանուլյացիայի հետ: Ենթադրվում է, որ գոյություն ունեն երկու գենոտիպային արտահայտումներ:

Առաջին գենոտիպի դեպքում հիվանդությունը երկար արտահայտվում է սերոզիտի սրացումներով, հետո կարող է միանալ նաև ամիլոիդոզը:

Երկրորդ գենոտիպի դեպքում ամիլոիդոզը զարգանում է սկզբում, իսկ հետո նկատվում են պարբերական հիվանդության պրիստուպները: Եղել են դեպքեր, երբ ամիլոիդոզը եղել է հիվանդության միակ արտահայտումը:


[edit] Ախտորոշումը

Ախտորոշումը դրվում է հետևյալ չափանիշներով`

  • հիվանդության պարբերաբար առաջացող սրացումներ (առանց որոշակի պատճառաբանական գործոնի)`
    • աբդոմենալ (որովայնային)
    • թորակալ (կրծքավանդակային)
    • հոդային
    • տենդային
  • հիվանդության սկիզբը մանկական կամ պատանեկան տարիքում, որոշակի էթնիկական պմբերում
  • բարեկամների մոտ պարբերական հիվանդության առկայություն
  • երիկամների ամիլոիդոզի զարգացում
Personal tools
Navigation
QUESTIONS