Պառկելախոցեր
From Armenian Medical Info
Պառկելախոց (լատ. decubitus) — անընդհատ ճնշման պայմաններում մաշկի և փափուկ հյուսվածքների մեռուկացումն է, որն ուղեկցվում է արյունամատակարարման և նյարդային տրոֆիկային տեղային խանգարմամբ:
[edit] Առաջացման պատճառները
- Հիվանդին ցուցաբերվող ոչ ճիշտ խնամք
- Հիվանդի շատ մեծ կամ փոքր քաշ
- Մաշկի չորություն
- Մեզը կամ կղանքը պահելու անկարողություն
- Հիվանդություններ, որոնք հանգեցնում են հյուսվածքների տրոֆիկայի (սնուցման) խանգարումների
- Անեմիա
- Սահմանափակված շարժունակություն
[edit] Բուժումը
- Ուլտրամանուշակագույն ճառագայթում,
- էլեկտրոստատիկ ցնցուղ,
- 1-ին փուլում 10%-անոց կամֆորայի սպիրտային լուծույթ
- 2-րդ փուլում "Սոլկոսերիլ" քսուք
- 3-րդ և 4-րդ փուլերում վիրաբուժական բուժում, վիրակապություններ և "Իրուքսոլ" քսուք:
[edit] Կանխարգելումը
- Հիվանդի մաշկի պատշաճ խնամք,
- Սպիտակեղենը պետք է կանոնավոր կերպով փոխել,
- Հատուկ պնևմատիկ մերսող մատրաս,
- Սպիտակուցներով հարուստ սնունդ,
- Ծալքեր չառաջացնող հարմար հագուստ:
