Նյարդային համակարգ
From Armenian Medical Info
Նյարդային համակարգը տարատեսակ նյարդային համակարգերի ձևաբանական և ֆունկցիոնալ ամբողջություն է, որը հումորալ համակարգի հետ միասին ապահովում է օրգանիզմի բոլոր համակարգերի կապակցված կարգավորումը և արտաքին միջավայրի պայմանների փոփոխության ժամանակ համապատասխան ռեակցիան: Նյարդային համակարգը գործում է որպես ամբողջական համակարգ, որը մեկտեղում է զգացողությունը, շարժողական ակտիվությունը և այլ կարգավորող համակարգեր, ինչպիսիք են էնդոկրին ու իմուն համակարգերը:
[edit] Ձևաբանական բաժանումը
Նյարդային համակարգն ընդունված է բաժանել երկու մասի.
- Կենտրոնական նյարդային համակարգ (ԿՆՀ)
- Ծայրամասային (կամ պերիֆերիկ) նյարդային համակարգ:
ԿՆՀ-ը իր հերթին բաժանում են գլխուղեղի և ողնուղեղի:
Ծայրամասային համակարգին են դասում գանգուղեղային նյարդերը, ողնուղեղային նյարդերը և նյարդահյուսակները: Ուղեղիկի վնասման դեպքում վնասվում են մարսողական, շնչառական, սիրտ-անոթային համակարգերը և մարդը նույն պահին մահանում է
[edit] Ֆունկցիանալ բաժանումը
- Սոմատիկ (անիմալ) նյարդային համակարգ
- Վեգետատիվ (ավտոնոմ) նյարդային համակարգ
- Սիմպաթիկ բաժին
- Պարասիմպաթիկ բաժին
- Մետասիմպաթիկ բաժին (էնտերալ նյարդային համակարգ)
