Նիստագմ
From Armenian Medical Info
Նիստագմը (հուն. nystagmos - քնքոտություն, կիսաքուն վիճակ) բարձր հաճախությամբ (մինչև րոպեում մի քանի հարյուր) աչքի ինքնաբերաբար տատանողական շարժումներն են: Նիստագմը իրենից ներկայացնում է ակնագնդերի ռիթմիկ շարժումներ: Տերբերում են`
- ֆիզիոլոգիական նիստագմ
- պաթոլոգիկ (ախտաբանական) նիստագմ:
[edit] Ֆիզիոլգիական նիստագմ
Ֆիզիոլոգիական նիստագմին են դասում աչքի միկորշարժումները, ինչպես տրեմորը, դրեյֆը և աչքի փոքր թռիչքները, օրինակ, երբ մարդը հետևում է արագ շարժվող օբեյկտ:
[edit] Ախտաբանական նիստագմ
Ախտաբանական նիստագմի պատճառները շատ են: Տեղային պատճառներին են դասում` բնածին կամ ձեռքբերովի տեսողության թուլությունը, ընդհանուրներին` ուղեղի, լաբիրինթի, ուղեղիկի, երկարավուն ուղեղի ու հիպոֆիզի ախտահարումը, ինչպես նաև դեղամիջոցներով թունավորումները:
Առանձնացնում են հետևյալ նիստագմները`
- հորիզոնական
- ուղղահայաց
- պտտողական:
[edit] Բուժումը
Պաթոլոգիական նիստագմը փոստացի բուժման չի ենթարկվում: Հիմնական հիվանդության բուժումը, վիտամինոթերապիան և սպազմոլիտիկները ժամանակավորապես լավացնում են պատկերը:

