Նիկոտինաթթու
From Armenian Medical Info
Նիկոտինաթթու (հոմանիշեր` նիացին, վիտամին B3, վիտամին PP; CAS-կոդ 59-67-6, բրուտո-ֆորմուլան C6H5NO2) վիտամին է, որը մասնակցում է կենդանի բջիջների բազմաթիվ օքսիդացման ռեակցիաների:
Սպիտակ բյուրեղական փոշի է, առանց հոտի, թույլ թթու համով: Դժվարությամբ է լուծվում սառը ջրի մեջ:
Contents |
[edit] Կենսաբանական ֆունկցիաները
Նիկոտինաթթուն օրգանիզմում վեր է ածվում նիկոտինամիդի, որն մասնակցում է`
- ճարպերի, պրոտեինների, ամինաթթուների և պուրիների մետաբոլիզմին
- հյուսվածքային շնչառությանը
- գլիկոգենոլիզին
- սինթեզի պրոցեսներին:
Նիկոդինամիդը հանդիսանում է սպեցիֆիկ հակապելլագրիկ միջոց, քանի որ պելլագրան առաջանում է վիտամին B3-ի անբավարարությունից` ավիտամինոզից:
Նորմալացնում է արյան մեջ լիպոպրոտենինների քանակը, մեծ դոզաներով իջեցնում է ընդհանուր խոլեստերինր կոնցնետրացիան:
Լայնացնում է մանր անոթները (այդ թվում նաև ուղեղի), լավացնում է միկրոցերկուլյացիան, թողնում է թույլ հակակոագուլացիոն ազդեցություն (մեծացնում է արյան ֆիբրինոլիտիկ ակտիվությունը):
[edit] Ցուցումները
- РР հիպո- և ավիտամինոզ
- չբալանսավորված կամ պարենտերալ սնունդի դեպքում
- արագ նիհարելու դեպքում
- գաստրեկտոմիա
- Հարտնուպի հիվանդություն` ժառանգական հիվանդություն է, որն ուղեկցվում է որոշ ամինաթթուների յուրացման խանգարումով
- ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ
- գլյուտենային էնտերոպաթիա
- պերսիստող լուծ
- Կրոնի հիվանդություն
- օրգանիզմի վիճակներ, որոնք ավելացնում են վիտամին PP-ի պահանջարկը
- երկարատև տենդ
- հեպատոբիլիար հատվածի հիվանդություններ
- սուր և խրոնիկ հեպատիտ
- լյարդի ցիրոզ
- հիպերտիրեոզ
- խրոնիկ ինֆեկցիաներ
- չարորակ ուռուցքներ
- երկարատև ստրես
- հղություն
- երեխային կերակրելու ժամանակահատված:
- Հիպերլիպիդեմիա
- Ուղեղի արյունամատակարարման իշեմիկ խանգարումներ
- ծայրանդամների օբլիտերացնող հիվանդություններ`
- օբլիտերացնող էնդարտերիտ
- Ռեյնոյի հիվանդություն
- անոթների սպազմ`
- ծայրանդամների անոթների
- միզուղիների
- լեղուղիների
- դիաբետիկ պոլինևրոպաթիա
- միկրոանգիոպաթիա
- Դիմանյարդի նևրիտ
- հիպոացիդ գաստրիտ
- Էնտերոկոլիտ
- կոլիտ
- տրոֆիկ խոցեր և դժվար լավացող վերքեր:
[edit] Աղբյուրները
Նիկոտիանթթու պարունակում են հետևյալ մթերքները`
- հնդկաձավար
- լոբի
- միս
- լյարդ
- երիկամներ
- հացի որոշ տեսակներ
Կարող է սինթեզվել աղիքային բակտերիաների կողմից սննդում գտնվող տրիպտոֆանից` պիրիդօքսինի (վիտամին B6) և ռիբոֆլավինի (վիտամին B2) մասնակցությամբ:
Սննդի արտադրության մեջ այն օգտագործվում է E375 սննդային հավելումի տեսքով:
[edit] Հակացուցումները
- Գերզգայունություն (ալերգիա)
- ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն (սրացման շրջանում)
- մանկական տարիք (մինչև 2 տարեկան):
[edit] Հարաբերական հակացուցումները
- Հեմոռագիաներ
- գլաուկոմա
- պոդագրա
- հիպերուրիկեմիա
- երիկամային անբավարություն
- արտերիալ հիպոտենզիա
- հիպերացիդ գաստրիտ
- ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդույթուն (ռեմիսիայի շրջանում)
[edit] Օրական պահանջը և դոզավորման ռեժիմները
Հասուն մարդու օրական պահանջը կազմում է 15-ից 20 մգ:
- Պրոֆիլակտիկ նպատակենորվ օրական մեծահասանկերին` 15-ից 25 մգ, երեխաներին` 5-ից 20 մգ:
- Պելլագրայի դեպքում մեծահասակներին` 100 մգ-ից օրը 2-ից 4 անգամ, 15-20 օրվա ընթացքում, երեխաներին — 12.5-ից 50 մգ օրական 2-ից 3 անգամ:
- Աթերոսկլերոզի դեպքում 2-ից 3 գ/օր:
