Մուտացիա
From Armenian Medical Info
Մուտացիան դա գենոտիպի կայուն փոփոխությունն է (այսինքն այն կարող է փոխանցվել այդ բջջի կամ օրգանիզմի ժառանգներին), որն իրականանում է արտաքին կամ ներքին միրավայրեիր գործոնների ազդեցության տակ: Մուտացիաների առաջացման պրոցերը անվանում են մուտագենեզ, իսկ միջավայրի գործոնը, որի արդյունքում առաջացել է մուտացիան` մուտագեն:
Մուտացիաները տեղի են ուներում անընդհատ կենդանի բջջում ընթացող պրոցեսների ժամանակ: Մուտացիայի բերող հիմնական պրոցեսներն են`
- ԴՆԹ-ի ռեպլիկացիան
- ԴՆԹ-ի ռեպարացիայի խանգարումները
- գենետիկ ռեկոմբինացիան:
Մուտացիաները լինում են`
- սպոնտան` ինքնաբերաբար
- ինդուկցված` կատարվում է հատուկ կամ արտաքին միջավայրի անբարենպաս պայմաններում
[edit] Սպոնտան մուտացիաներ
Սպոնտան մուտացիաները տեղի են ունենում ինքնաբերաբար կյանքի ողջ ընթացքում: Սպոնտան մուտացիայի հավանականությունը 10-9-ից 10-12 է մեկ նուկլեոտիդի համար:
[edit] Ինդուկցված մուտացիաներ
Ինդուկցված մուտացիաները անվանում են նաև գենոմի չնախատեսված փոփոխություներ, որոնք առաջանում են արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն գործոնի ազդեցության տակ:
