Մինչև մեկ տարեկան երեխայի քաշն ու հասակը

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Երեխայի ծնվելուց հետո չափում են նրա հասակն ու քաշը: Նորածնի համար նորմալ է համարվում 46-ից 56 սմ հասակը և 2.6-ից 4 կգ քաշը: Բացի այդ հաշվում են նաև Կետլեի ինդեքսը, որն իրենից ներկայացնում է քաշի (գրամներով) և հասակի (սանտիմետրերով) հարաբերությունը: Օրինակ, եթե նորածնի քաշը 3.8 կգ է և հասակը 56 սմ, ապա Կետլեյի ինդեքսը հավասար կլինի 67-ի (3800/56=67): Նորմալ է համարվում, երբ ինդեքսի արժեք 60-ից 70-ն է:

Ծննդաբերությունից հետո առաջին օրերին նորածինների քաշը իջնում է: 3-5 օրական նորածինների քաշի կորստի մաքսիմալ քանակը կազմում է ծնվելուց հետո քաշի 6-8%: Սա բնական պրոցես է և կապված է երեխայի օրգանիզմից ջրի կորստով, մաշկից և թոքերից` շնչառության շնորհիվ, պորտալարի մնացորդի չորացմամբ, մեքոնյումի և մեզի հեռացմամբ: 7-10-րդ օրերին քաշը վերականգնվում է:

Երեխայի աճի դինամիկան ըստ ամիսների
Տարիք Հասակի միջին ավելացում Քաշի միջին ավելացում
1 ամիս 3 - 3,5 սմ 750 գ
2 ամիս 3 - 3,5 սմ 750 գ
3 ամիս 3 - 3,5 սմ 750 գ
4 ամիս 2,5 սմ 700 գ
5 ամիս 2,5 սմ 700 գ
6 ամիս 2,5 սմ 700 գ
7 ամիս 1,5 - 2 սմ 550 գ
8 ամիս 1,5 - 2 սմ 550 գ
9 ամիս 1,5 - 2 սմ 550 գ
10 ամիս 1 սմ 350 գ
11 ամիս 1 սմ 350 գ
12 ամիս 1 սմ 350 գ

Տարիքի հետ երեխայի աճի արագությունը իջնում է: Հասակի ավելացումը ավելի մեծ է ամռանը և գիշերը: Կյանքի առաջին տարում երեխան միջը աճում է 25 սմ:

Personal tools
Navigation
QUESTIONS