Մետաստազ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Մետաստազը (հուն. μετάστασις, տեղափոխություն, դիրքի փոփոխություն ) ախտաբանական պրոցեսի առանձին երկրորդային օջախն է, որն առաջացել է հիվանդության առաջնային օջախից էթիոլոգիկ գործոնի (օրինակ` ուռուցքային բջիջներ, մանրէներ) հյուսվածքներով տեղափոխման շնորհիվ:

Մետաստազների առաջացումը դիտվում է որպես հիվանդության տարածման կամ բարդությունների առաջացման հնարավոր տարբերակ: Դեպքերի մեծամասնության ժամանակ մետաստազ հասկացությունը վերաբերվում է չարորակ նորագոյացություններին, սակայն կարելի է կիրառել նաև այլ պրոցեսներ նկարագրելու համար, ինչպիսիք թարախային բորբոքումները սեպսիսի ժամանակ և այլն:

Տեղափոխության պրոցեսը կարող է տեղի ունենալ հետևյալ ճանապարհներով`

  • արյունատար համակարգով` հեմատոգեն մետաստազներ
  • ավշային անոթներով` լիմֆոգեն մետաստազներ
  • մարմնի խոռոչներով` իմպլատացիոն մետաստազներ, օրինակ որովայնի կամ կրծքավանդակի խոռոչներում:
Navigation
QUESTIONS