Մենստրուացիա
From Armenian Medical Info
Մենստրուացիան կամ դաշտանը (լատ. mensis — ամիս) կնոջ օրգանիզմի դաշտանային (մենստրուալ) ցիկլի հատված է, իրենից ներկայացնում է էնդոմետրիումի (արգանդի լորձաթաղանթի) ֆունկցիոնալ հատվածի շերտազատում և ուղեկցվում է արյունահոսությամբ: Դաշտանի առաջին օրից է սկսվում հաշվարկվել մենստրուալ ցիկլը: Դաշտանային արյունը չի մակարդվում, ունի ավելի մուգ գույն: Դաշտանը հաճախ տեղի է ունենում ամեն ամիս, բայց հնարավոր են նաև շեղումներ:
Հիմնականում առաջին անգամ աղջիկների մոտ դաշտան լինում է 12-14 տարեկանում: Առաջին դաշտանից հետո հաջորդը կարող է լինել 2 կամ 3 ամիս անց: Ժամանակի ընթացքում ցիկլը հաստատուն է դառնում և տևում է միջինը 28 օր, նորմալ են համարվում նաև 21-ից 35 օրական ցիկլերը: Դաշտանը տևում է 2-8 օր:
Տարիքային մենոպաուզայի (դաշտանադադար) տարիքն է 40-57 տարեկանը, ամենահավանական տարիքն է համարվում 50-ից 52-ը:
