Մալարիա

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Մալարիա (միջնադարում իտալ. mala aria — "վատ օդ", ավելի վաղ հայտնի էր, որպես "ճահճային տենդ")` տրանսմիսիվ ինֆեկցիոն հիվանդությունների խումբ է, որոնք մարդուց մարդուն են փոխանցվում Anopheles (մալարիային մոծակներ) ցեղի մոծակների խայթոցի ժամանակ և ուղեկվում են պերիոդիկ տենդով, սպլենոմեգալիայով (փայծաղի չաթսերի մեծացումով), հեպատոմեգալիայով (լյարդի չափսերի մեծացումով) և անեմիայով:

Մալարիաին բնութագրական է հիվանդության խրոնիկ-ռեցեդիվող ընթացքը: Հիվանդության պատճառ են հանդիսանում Plasmodium ցեղի պարզագույն ներբջջային մակաբույծները: Մարդու համար պաթոգեն են այս ցեղի չորս տեսակներ`

  • Plasmodium vivax,
  • Plasmodium ovale,
  • Plasmodium malariae
  • Plasmodium falciparum:

Այս շարքում Plasmodium falciparum ամենատարածված մակաբույծն է, այն պատճառ է հանդիսանում մալարիայի 80-90% դեպքերի համար:

Տարեկան աշխարհում մալարիայով են վարակվում 350—500 միլիոն մարդ, որոնցից մոտ 1,3-3 միլիոնը մահանում են: Մալարիան առավել տարածված է Աֆրիկայում` 85-90 % դեպքեր, որոնց բացարձակ մեծամասնությունը մինչև հինգ տարեկան երեխաներ են:

Navigation
QUESTIONS