ՄԻՎ ինֆեկցիա

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

ՄԻՎ ինֆեկցիան վիրուսային հիվանդություն է, որն առաջացնում է ՄԻՎ-ը: ՄԻՎ ինֆեկցիայի վերջին փուլն է հանդիսանում ՁԻԱՀ-ը:

Վիրուսով ինֆեկցվելուց մինչև ՁԻԱՀ-ի զարգացումը միջինում տևում է 9-ից 11 տարի:

Վարակվելու բարձր ռիսկի խմբերը`

  • ինյեկցիոն թմրանյութեր օգտագործող անձինք
  • հոմոսեքսուալիստներ (արվմոլներ) և բիսեքսուալիստներ
  • անձինք ում կատարվել է չստուգված դոնորային արյուն
  • բժիշկներ
  • այլ վներական հիվանդություններով հիվանդներ
  • մարմնավաճառներ և նրանց հաճախորդներ:

ՄԻՎ-ի միակ աղբյուրն է հանդիսանում ՄԻՎ ինֆեկցիայով (հիվանդության ցանկացած փուլում գտնվող) հիվանդը: Վիրուսը պարունակվում է օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկներում, սակայն վարակման համար բավարար կոնցենտրացիաներով միայն` արյան մեջ, սպերմայում, հեշտոցի սեկրետի և մայրական կաթի մեջ:

Հիվանդության փոխանցման հիմնական ճանապարհը համարվում է սեռականը. այս է պատճառը, որ ՄԻՎ ինֆեկցիան դասվում է սեռավարակներին: Ապացուցված է հիվանդության փոխանցումը նաև հետևյալ դեպքերում`

  • արյան փոխներակում
  • հիվանդների արյունով վարակված բժշկական գործիքների օգտագործում
  • հիվանդների օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում
  • մորից երեխային` նարարգանդային կյանքում կամ կրծքով կերակրելիս, հազվադեպ հնարավոր է` երեխայից մորը:


[edit] ՄԻՎ-ով լիմֆոցիտի վարակումը և վիրուսի վերարտադրությունը (անիմացիա)


[edit] Տես նաև

ՄԻՎ վակակակի վիճակագրությունը ՀՀ-ում

Personal tools
Navigation
QUESTIONS