ՄԻՎ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search
Մարդու Իմունոդեֆիցիտի Վիրուս

Մարդու Իմունոդեֆիցիտի Վիրուս` ՄԻՎ կամ Մարդու Իմուն Անբավարարության Վիրուս` ՄԻԱՎ վիրուս է, որն առաջացնում է վիրուսային հիվանդություն` ՄԻՎ ինֆեկցիա, որի վերջին փուլը անվանում են Ձեռքբերովի իմուն անբավարարության համախտանիշ կամ պարզապես ՁԻԱՀ: ՄԻՎ-ը դասվում է ռետրովիրուսների ընտանիքի լենտիվիրուսների դասին:

ՄԻՎ-ի տարածումը հիմնականում կապված է հետևյալ գործոնների հետ`

  • անպաշտպան սեռական հարաբերություններ
  • ներարկիչների և այլ բժշկական գործիքների կրկնակի օգտագործում ՄԻՎ ինֆեկցիայով հիվանդից հետո
  • վիրուսի անցում մորից երեխային ներարգանդային կյանքի կամ կաթով սնվելու ժամանակ
  • վարակված դոնորային արյան փոխներակում:

ՄԻՎ-ը առաջին հերթին վարակում է իմունային համակարգի բջիջները`

  • CD4+ Т-լիմֆոցիտներ
  • մակրոֆագեր
  • դենդրիտային բջիջներ:

Տարբերում են երկու վիրուսներ` ՄԻՎ1 և ՄԻՎ2: Երկուսն էլ չունեն գենետիկական սխալների ուղման մեխանիզմներ և շատ հաճախ ենթարկվում են մուտացիայի, որն էլ իր հերթին դժվարացնում է վիրուսի իդենտիֆիկացիան, բուժումն ու վակցինայի ստացումը:

Navigation
QUESTIONS