Ձեռքբերովի իմունիտետ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Բացի բնածին իմունիտետից, մարդկանց և կենդանիների օրգանիզմում որևէ ինֆեկցիայի հանդեպ կարող է առաջանալ ձեռքբերովի անընկալունակություն: Հիվանդության հետևանքով առաջացած անընկալունակությունը կոչվում է բնական ձեռքբերովի ակտիվ իմունիտետ: Այն առաջանում է բնական պայմաններում ինքնաբերաբար վարակվելու հետևանքով և համարվում է ակտիվ, որովհետև օրգանիզմը որպես պաշտպանական ռեակցիա իր ներքին նյութական պաշարների հաշվին (սպիտակուցների) սինթեզում է յուրահատուկ հակամարմիններ: Ձեռքբերովի իմունիտետի բնորոշ գծերից է հակամարմինների հակազդման յուրահատկությունը:

Ինֆեկցիոն հիվանդությունները կարելի է բաժանել 2 խմբի, որոնցից մեկի դեպքում առաջացած անընկալունակություն պահպանվում է նաև հետինֆեկցիոն շրջանում և կարող է տևել տարիներ, իսկ մյուս դեպքում առոողջացումից անմիջապես հետո կամ շատ ժամանակ անց օրգանիզմը նորից դառնում է ընկալունակ և կարող է տեղի ունենալ ռեինվազիա: Բնական ձեռքբերովի իմունիտետ կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ մոր օրգանիզմում գտնվող յուրահատուկ հակամարմինները ընկերքի կամ կաթի միջոցով անցնում են նորածնի օրգանիզմ և մինչև 6 ամսականը զերծ պահում ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելուց: Նման անընկալունակությունը կոչվում է ձեռքբերովի պասիվ իմունիտետ: Օրգանիզմում անընկալունություն կարող է առաջացնել նաև պատվաստումների միջոցով, երբ միկրոբը կամ նրա թույնը վնասազերծելուց հետո ներարկում են առողջ մարդուն համապատասխան անտիգենների առաջաման և կուտակման նպատակով: Նման ձևով առաջացած իմունիտետը կոչվում է արհեստական ձեռքբերովի ակտիվ իմունիտետ:

Բնական ձեռքբերովի և արհեստական ձեռքբերովի իմունիտետների դեպքում առաջանում են հակամարմիններ բուն միկրոբի դեմ և հակամարմիններ միկրոբի թույնի դեմ: Այստեղից հետևում է, որ ձեռքբերովի իմունիտետն ապահովվում է հակաթունային և հակամիկրոբային հակամարմիններով: Ձեռքբերովի իմունիտետ կարող է առաջանալ նաև նայ դեպքում, երբ օրգանիզմ են ներմուծվում մարդկանց և կենդանիների այնպիսի շիճուկներ, որոնք պարունակում են հակաթունային և հակամիկրոբային հակամարմիններ (իմուն շիճուկներ): Սրա առավելությունն այն է, որ ներարկումից արդեն մի քանի ժամ անց առաջանում է անընկալունություն:

Navigation
QUESTIONS