Հորմոններ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Հորմոնները ազդանշանային քիմիական նյութեր են, որոնք հիմնականում արտազատվում են արյան մեջ էնդոկրին գեղձերի միջոցով և թողնում են ազդեցություն ողջ օրգանիզմի կամ թիրախ օրգանի վրա: Գոյություն ունեն նաև այլ սահմանումներ, ըստ որոնց հորմոն հասկացությունն ունի ավելի լայն իմաստ "Հորմոնը քիմիական նյութ է, որն արտադրվում է մարմնի բջիջների կողմից և ազդում է այլ բջիբների վրա":


[edit] Նշանակությունը օրգանիզմում

Հորմոնները ծառայու են որպես օրգաններու և համակարգերում ընթացող որոշակի պրոցեսների հումորալ կարգավորիչներ, այսինքն օրգանիզմը օգտագործում է այս նյութերը հոմեոստազի պահպանման համար:


[edit] Ռեցեպտորներ կամ ընկալիչներ

Բոլոր հորմոնները իրենց ազդեցությունը ողջ օրգանիզմի կամ կոնկրետ օրգան-համակարգի վրա իր ազդեցությունը թողնում է շնորհիվ հատուկ ռեցեպտորների, որոնք ունակ են կապվել միայն այդ հորմոնի հետ: Ռեցեպտորները բաժանվում են երեք կարգի`

  • իոնոտրոպ ռեցեպտորներ` կապված են բջջի իոնային անցուղիների հետ
  • մետաբոտրոպ ռեցեպտորներ` կապված են հորմոն-զգայուն ադենիլատցիկլազայի հետ
  • ստերոյիդ հորմոնների ռեցեպտորներ:

Բոլոր ռեցեպտորներին բնորոշ է ինքնառեգուլյացիայի ֆենոմենը, որն իրականացվում է հետադարձ կապի միջոցով. այսինքն որոշակի հորմոնի կոնցենտրացիայի պակասի դեպքում կոմպենսատոր մեխանիզմով ավելանում են այս հորմոնի ռեցեպտորների քանակը` մեծացնելով զգյունությունը այդ հորմոնի նկատմամբ և հակառակը, եթե հորմոնի կոնցենտրացիան մեծ է` ռեցեպտորների քանակը քչանում է:

Հորմոնների քանակի կամ նրանց ռեցեպտորների զգայունության նորմայից նվազումը կամ ավելացումը բերում է էնդոկրին հիվանդությունների առաջացման:


[edit] Ազդեցության մեխանիզմները

Արյան հոսքով հորմոնները հասնում են թիրախ բջիջներին, որոնց ռեցեպտորների հետ փոխազդելով` առաջացնելով հորմոն-ռեցեպտորային կոմպլեքս, որոշակի փոփոխություններ են մտցնում բջջում կատարվող պրոցեսների մեջ: Օրինակ` հիպոֆիզի հորմոնները կարող են ստիպել այլ էնդոկրին գեղձերի բջիջներին արտադրել այս կամ այն հորմոնը:բբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբ

Navigation
QUESTIONS