Հիպովիտամինոզ E

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Հիպովիտամինոզ E-ն իրենից ներկայացնում է օրգանիզմի վիճակ, որն զարգանում է վիտամին E-ի (տոկոֆերոլ) անբավարարության պայմաններում: Հիպովիտամինոզ E կարող է զարգանալ սննդում վիտամին E-ի անբավարարության կամ զգալի ֆիզիկական գերծանաբեռնվածությունից հետո:

Վիտամին E-ի անբավարարության պայմաններում նկատվում են հետևյալ ախտանիշերը`

  • ուղեղի արյունազեղումներ, հեմոլիզ` էրիթրոցիտների քայքայում (լիզիս)
  • արթրիտներ (հոդերի բորբոքումներ) և դերմատիտներ (մաշկի բորբոքումներ)
  • մկանային կամ նյարդային ծագման ցավեր, բացիթողի դեպքերում կմախքային մկանների և սրտամկանի դեգեներատիվ փոփոխություններ
  • մազանոթների թափանցելիության մեծացում և էլաստիկության կորուստ, որոնք նկատել են դառնում բազմաթիվ փոքրիկ արյունազեղումների տեսքով
  • սեռական գեղձերի ատրոֆիա, որը բերում է լրիվ կամ մասնակի անպտղության
  • հյուսվածքային շնչառության խանգարումներ, լիպիդների պերօքսիդային օքսիդացման պրոցեսների ակտիվացում, գործնականորեն բոլոր նյութափոխանակության պրոցեսների խանգարումներ:
Personal tools
Navigation
QUESTIONS