Հիպոգլիկեմիա

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Հիպոգլիկեմիան պաթոլոգիկ վիճակ է, որը բնութագրվում է պերիֆերիկ արյան մեջ գլյուկոզի մակարդակի իջեցմամբ. նորմայում այն կազմում է մոտ 3.7 մմոլ/լ:


Contents

[edit] Էթիոլոգիա

  • ջրազրկում;
  • ոչ ռացիոնալ սննունդ` ռաֆինացված ածխաջրերի չարաշահում և բջջանքի, վիտամինների ու հանքային աղերի պակաս;
  • շաքարային դիաբետի բուժման ժամանակ ինսուլինի կամ շաքարիջեցնող պրեպարատների գերդոզավորում;
  • սննդի անբավարար կամ ուշ ընդում;
  • անսովոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն;
  • բազմաթիվ հիվանդություններ;
  • կանանց մենստրուացիա;
  • ալկոհոլի չարաշահում;
  • որոշ օրգանների կրիտիկական անբավարարություն` երիկամային, լյարդային կամ սրտային անբավարարություն, սեպսիս;
  • հորմոնալ անբավարարություն` կորտիզոլ, աճի հորմոն, գլյուկագոն ադրենալինի հետ;
  • ոչ R-բջջային ուռուցքներ;
  • ինսուլինոմա կամ բնածին անոմալիաներ, աուտոիմուն հիպոգլիկեմիա;
  • նորածինների հիպոգլիկեմիա;
  • ֆիզլուծույթի ներերակային ներմուծում:

[edit] Կլինիկական պատկերը

[edit] Վեգետատիվ

  • Գրգռվածություն, անհանգստություն, լարվածություն, վախ
  • Պրոֆուզ քրտնարտադրություն
  • Տախիկարդիա, արիթմիա
  • Տրեմոր` մկանային դող
  • Մաշկի գունատություն
  • Հիպերտնզիա` զարկերակային ճնշման բարձրացում

[edit] Նեյրոհիպոգլիկեմիկ

  • Ճանաչողական ունակության խանգարում
  • Հոգնածություն
  • Գլխապտույտ, ուշագնացություն
  • Տեսողության խանգարում
  • Պարեսթեզիաներ
  • Սովի զգացում
  • Ոչ ադեկվատ պահվածք
  • Օջախային նևրոլոգիկ խանգարումներ
  • Էպիլեպտանման նոպաներ
  • Մահ


[edit] Առաջին բուժօգնություն և բուժում

Թեթև հիպոգլիկեմիայի ժամանակ (գլյուկոզի պարունակությունը արյան մեջ 50-60 մգ/դլ), բավարար է 15գ պարզ ածխաջրեր, օրինակ 120գ մրգահյութ կամ ոչդիետիկ ու ոչ ալկոհոլային քաղցր խմիչք:

Ախտանիշների ավելի վառ արտահայտված լինելու դեպքում հարկավոր է արագ ընդունել 15-20գ պարզ ածխաջրեր և հետո նույքան բարդ ածխաջրեր` թխվածքաբլիթ կամ հաց:

Հիվնդներին, որոնք գտնվում են անգիտակից վիճակում հեղուկներ տալ չի կարելի: Այս դեպքում հարկավոր է լեզվի տակ կամ շրթունքի հետևում դնել ավելի պինդ կամ մածուցիկ շաքարի աղբյուր, ինչպիսիք են` մեղրը, գլյուկոզային գելը, կարամելը: Որպես ալտերնատիվ միջոց կարելի է միջմկանային ներարկել 1մգ գլյուկագոն: Գլյուկագոնը ազդելով լյարդի վրա ավելացնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ:

Հիվանդանոցային պայմաններում ավելի հարմար է գյլուկոզի 40%-անոց լուծույթի ներերակային ներմուծումը, այն բերում է գիտակցության արագ վերականգնման:

Navigation
QUESTIONS