Հեմոգլոբին
From Armenian Medical Info
Հեմոգլոբինը (հուն. αἷμα — արյուն և լատ. globus — գունդ) — մարդու և կենդանիների բարդ երկաթպարունակող սպիտակուց է, արն ունակ է դարձելի կապել թթվածինը` ապահովելով վերջինիս փոխադրումը հյուսվածքներ: Ողնաշարավորների մոտ այն գտնվում է էրիթրոցիտներում, իսկ անողնասարավորների մոտ պարզապես լուծված է արյան պլազմայում և կարող է հանդիպել նաև այլ հյուսվածքներում:
Արյան մեջ հեմոգլոբինի նորմալ պրունակություն է համարվում`
- տղամարդկանց մոտ` 130-ից 170գ/լ-ը
- կանանց մոտ` 120-ից 150գ/լ-ը
- երեխաների մոտ` 120-ից 140գ/լ-ը:
[edit] Կառուցվածքը
Հոմոգլոբինը հանդիսանում է քրոմոպեպտիդների (գունավոր սպիտակուցների) դասի բարդ սպիտակուց, այսինքն որպես պրոստետիկ ղումբ այստեղ հանդես է գալիս հատուկ պիգմենտային խումբ, որը պարունակում է երկաթ: Այս խումբը կոչվում է հեմ: Հեմոգլոբինը իրենից ներկայացնում է տետրոմեր` հեմի շուրջ չորս պեպտիդային ենթամիավորներով: Մարդու մոտ ենթամիավորները ներկայացված են α1, α2, β1 և β2 պոլիպեպտիդային շղթաների տեսքով:
[edit] Ֆունկցիան
Հեմոգլոբինի հիմնական ֆունկցիան կայանում է շնչառական գազերի հյուսվածքներ տեղափոխման մեջ: Թոքերի մազանոթների մեջ, թթվածնի ավելցուկի պայմաններում, այն կապում է թթվածինը, արտազատելով հյուսվածքներից բերած CO2-ը: Արյան հոսքով թթվածնով հարուստ էրիթրոցիտները հասնում են հյուսվածքներ, որտեղ թթվածնի պակասորդի պատճառով հեմոգլոբինից պոկվում են թթվածնի մոլեկուլները` մասնակցելով հյուսվածքներում ընթացող օքսիդացման պրոցեսներին: Այս պրոցեսներից առաջացած CO2-ը նույն ճանապարհով տեղափոխվում է թոքեր և օրգանիզմից դուրս բերվում: Տես` Թթվածնի փոխադրումը հյուսվածքներ (video)
[edit] Թունավորումներ
Հեմոգլոբինի հետ ավելի ուժեղ կապ է ստեղծվում ածխածնի մոնոօքսիդի CO (կապվելով հեմոգլոբինի հետ առաջացնում է մետհեմոգլոբին) կամ կապտաթթվի ու նրա ածանցիալների (ցիանիդների) հետ, որի արդյունքում չի կարողանում կատարել իր` թթվածին տեղափոխելու ֆունկցիան: Այս նյութերը մարդու և կենդանիների համար խիստ թունավոր է և նրանց համեմատաբար քիչ կոնցենտրացիաները ներշնչվող օդի մեջ կարող են հանգեցնել մահվան:

