Հակաօքսիդանտներ
From Armenian Medical Info
Ինչու՞ ենք մենք ծերանում
Պատասխանը միանշանակ է` ազատ ռադիկալներն են պատճառը
A, C, E վիտամինները սելենի հետ, բետա-կարոտինը և այլ նյութեր, որոնք կրում են հակաօքսիդանտ հավաքական անվանումը ծերացման պրոցես կոչվող դրամայի գլխավոր հերոսներն են: Նրանք կանգնում են ազատ ռադիկալների ճանապարհին` կանխարգելելով հիվանդություններով և ծերացմամբ ուղեկցվող օրգանիզմի քայքայումը:
Հակաօքսիդանտներով հարուստ սնունդը ապահովում է օրգանիզմը պաշտպանող նյութերով, որոնք ներծծվելով արյան մեջ օգնում են առողջ մոլեկուլներին պայքարելու ազատ ռադիկալների դեմ:
«Կան վիտամիններ, որոնք փոխարինում են հակաօքսիդանտներին, բայց ես նախընտրում եմ ուտել հակաօքսիդանտներով հարուստ սնունդ»,- ասում է Բոստոնի համալսարանի սննդի կենտրոնի ղեկավար` Ջեյմս Ջոզեֆը:
Նրան, իհարկե, ավելի տեսանելի է: Դոկտոր Ջոզեֆն իր գործընկերների հետ անցկացրել է մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքում նրանք հաստատեցին, որ մրգերի, բանջարեղենների և սննդամթերքների որոշ տեսակներ զգալիորեն դանդաղեցնում են ինչպես օրգանիզմի, այնպես էլ ուղեղի ծերացման պրոցեսը: Սննդի մեջ այդ մթերքների օգտագործումը սրացնում է հիշողությունը, լավացնում է մտավոր կարողությունները և մարդու առողջության ընդհանուր վիճակը:
Դոկտոր Ջոզեֆը խորհուրդ է տալիս օրական ուտել մինիմում հինգ բաժին ներքոհիշյալ մթերքներից, որոնք ունեն հակաօքսիդանտների մեծ պարունակություն.
- Բանջարեղեններ. Գազար, եփած լոլիկ կամ տոմատի սոուս, կաղամբ, սպանախ, բրոկկոլի
- Մրգեր. լոռամրգի / черника/, նարինջ, ելակ, չամիչ
- Այլ մթերքներ. Բուսական յուղեր /չափավոր/, ձուկ, հատիկավոր սննդամթերք, սխտոր:
Շատ օգտագործեք տոմատ: Այն պարունակում են հակաօքսիդանտային գերազանց հատկություններով օժտված շատ միացություններ:
Իդեալական ճաշացանկ ծերանալ չցանկացողների համար
- Սաղմոնի/лосось/ գրիլը տոմատով, սխտորով, ռեհանով և մաղադոնոսով
- Բրոկկոլի` գոլորշու վրա եփած
- Սպանախ` գոլորշու վրա եփած
- Թարմ լոռամրգի / черника/
Ապրեք առողջ:
