Հակաբիոտիկոռեզիստենտություն

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Հակաբիոտիկոռեզիստենտություն ասելով, նկատի են ունենում հակաբիոտիկներին դիմադրելու միկրոօրգանիզմի ունակությունը:

Հակաբիոտիկոռեզիստենտություն առաջանում է սպոնտան, մուտացիայի պատճառով և հակաբիոտիկի ազդեցությամբ հիմնավորվում է այդ պոպուլյացիայում: Ինքնին հակաբիոտիկը պատճառ չի հանդիսանում հակաբիոտիկոռեզիստենտության առաջացման, սակայն հակաբիոտիկների չմտածված, անկանոն ու լայն կիրառությունը բժիշկների կողմից հանգեցրեց նրան, որ ներկայումս շրջանառվում են միկրոօրգանիզմիների բազմաթիվ պոպուլյացիաներ, որոնք ռեզրստենտ են բազմաթիվ հակաբիոտիկների նկատմամբ:


[edit] Ռեզիստենտության մեխանիզմները

  • Միկրոօրգանիզմը կարող է չունենալ այն կառույցը, որի վրա է ազդում անտիբիոտիկը, օրինակ` միկոպլազմաները (լատ. Mycoplasma) զգայուն չեն պենիցիլինի հանդեպ, քանի որ չունեն բջջապատ:
  • Հակաբիոտիկը չի կարող ներթափանցել մանրէ. գրամ-բացասական բակտերիաների բջջապատից պենիցիլին-G չի կարող ներթապանցել, քանի որ այն պաշտպանված է ավել թաղանթով:
  • Մանրէն ունակ է անտիբիոտիկը վերածել ոչ ակտիվ ձևի, օրինակ` շատ ստաֆիլոկոկեր (լատ. Staphylococcus) պարունակում են β-լակտամազա ֆերմենտը, որը քայքայում է պենիցիլինների β-լակտամային օղակը:
  • Գենային մուտացիաների շնորհիվ, մանրէի նյութափոխանակությունը կարող է այնպես վերադասավորվել, որ հակաբիոտիկի խանգարած ռեակցիաները կրիտիկ չլինեն օրգանիզմի կենսագործունեության համար:
  • Միկրոօրգանիզմը ունակ է հեռացնել հակաբիոտիկը բջջից:
Personal tools
Navigation
QUESTIONS