Հակաբիոտիկներ և ալկոհոլ
From Armenian Medical Info
Ալկոհոլը կարող է ազդել ինճպես հակաբիոտիկնների ակտիվության, այնպես էլ նրանց մետաբոլիզմի վրա` ազդելով լյարդի ֆերմենտների ակտիվության վրա, որոնք քայքայում են հակաբիոտիկները: Մասնավորապես, որոշ հակաբիոտիկներ, ներառյալ մետրոնիդազոլը, տինիդազոլը, կո-տրիմոքսազոլը(բիսեպտոլ), ցեֆամանդոլը, կետոկոնազոլը, լատամոկսեֆը, ցեֆոպրազոնը, ամոկսիցիլինը, ցեֆմենօկսիմը և ֆուռազոլիդոնը, քիմիական ռեակցիայի մեջ են մտնում ալկոհոլի հետ, որն էլ բերում է լուրջ կողմնակի էֆֆեկտների` սրտխառնոց, փսխում, հեևոց և այլն: Այս հակաբիոտիկների հետ ալկոհոլի օգտագործումը բացարձակապես հակացուցված է:
Ալկոհոլի օգտագործումից կարող է օրգանիզմում զգալիորեն իջեցնել դոքսիցիկլինի և էրթրոմիցինի կոնցնետրացիան:
