Հակաբիոտիկներ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Հակաբիոտիկները կամ անտիբիոտիկները (հուն. ἀντί — anti — հակա, βίος — bios — կյանք) դրանք բնական կամ կիսասինթետիկ նյութեր են, որոնք ընկճում են բջիջների (ավելի հաճախ պրոկարեոտների) աճը կամ բերում են նրանց մահվան:

Բնական ճանապարհով ստացված հակաբիոտիկները ավելի հաճախ արտադրվում են ակտինոմիցինների կողմից, հազվադեպ` ոչմիցելային բակտերիաների կողմից:

  • Որոշ հակաբիոտիկներ բակտերիաների աճի ու բազմացման վրա ցուցաբերում են ուժեղ ընկճող ազդեցություն, միաժամանակ համեմատաբար քիչ են վնասում կամ ընթանրապես չեն վնասում մակրոօրգանիզմի բջիջները, հետևաբար կարող են օգտագործվել, որպես դեղամիջոցներ:
  • Որոշ հակաբիոտիկներ օգտագործվում են որպես ցիտոստատիկ(հակաուռուցքային) պրեպարատներ օնկոլոգիկ հիվանդություններ բուժելու ժամանակ:


Contents

[edit] Տերմինոլոգիա

Ամբողջությամբ սինթետիկ պրեպարատները, որոնք չունեին բնական անալոգներ և բակտերիաների աճի վրա թողնում էին հակաբիոտիկներին բնորոշ ազդեցություն, ավանդաբար հակաբիոտիկներ չէին անվանում, այլ` հակաբակտերիալ քիմիոպրեպարատներ: Մասնավորապես, երբ հակաբակտերիալ քիմիոպրեպարատներից ծանոթ էին մինայն սուլֆանիլամիդները, ընդունված էր ողջ դասին ավանել "հակաբիոտիկներ և սուլֆանիլամիդներ": Սակայն վերջին տասնամյակներում ուժեղ հակաբակտերիալ քիմիոպրեպարատների` մասնավորապես ֆտորխինոլոնների, հայտանբերման արդյունքում "հակաբիոտիկ" հասկացությունը սկսեց ընդլայնվել և նեկայումս հաչախ է կիրառվում որպես ընդհանուր անվանում:


[edit] Պատնմություն

Հակաբիոտիկների հայտնաբերումը իսկական հեղաշրջում առաջացրեց բժշկության բնագավառում: Առաջին հակաբիոտիկներն էին պեինցիլինը և ստրեպտոմիցինը:


[edit] Դասակարգում

Հակաբիոտիկների և նրանց ազդեցության բազմազանությունը պատճառ հանդիսացան նրանց դասակարգման: Բակտերիալ բջջի վրա իրենց ազդեցությամբ հակաբիոտիկները կարելի են բաժանել երեք խմբի`

  • բակտերիոստատիկներ (բակտերիանրեը կենդանի են, բայց ունակ չեն բազմացման),
  • բակտերիոցիդներ (բակտերիաները կենդանի չեն, բայց ֆիզիկապես գտնվում են միջավայրում),
  • բակտերիոլիտիկներе (բակտերիաները կենդանի չեն, բակտերիալ բջջապատը քայքայված է).

Քիմիական կառուցվածքով դասակարգումը, որը ունի մեծ կիրառություն բժիշկների շրջանում, կազմված է հետւյալ խմբերից`

  • Բետտա-լակտամներ, որոնք բաժանվում են երկու խմբի
    • Պենիցիլիններ, որոնք արտադրվում են Penicillium բորբոսասնկերի կողմից;
    • Ցեֆալոսպորիններ, որոնք ունեն պենիցիլիններին նման կառուցվածք և կիրառվում են պենիցիլինակայուն բակտերիաների դեմ:
  • Մակրոլիդներ, ուեն բարդ ցիկլիկ կառուցվածք, ազդում են որպես բակտերիոստատիկներ:
  • Տետրացիկլիններ, օգտագործվում են շնչուղիների, միզուղնիերի ինֆեկցիաների բուժման համար, ինչպեսն նաև այնպիսի ծանր ինֆեկցիաների դեպքում, ինչպիսիք են` սիբիրյան խոցը, տուլարեմիան և բրուցելիոզը: Ազդեցությունը բակտերիոստատիկ է:
  • Ամինոգլիկոզիդներ, շատ տոքսիկ են, օգտագործվում են արյունավարակների կամ պերիտոնիտների դեպքում:
  • Լևոմիցետիններ, որոնց կիրառությունը սահմանփակված է որսկրածուծի վրա ազդեցության պատճառով, բակտերիաների վրա ազդեցությունը` բակտերիոցիդ:
  • Գլիկոպեպտիդային հակաբիոտիկներ, խաթարում են բակտերիալ բջջապատի սինթեզը, ազդեցությունը հիմնականում բակտերիոցիդ է, սակայն էնտերոկոկերի, որոշ ստրեպտոկոկերի և ստաֆիլոկոկերի նկատմամբ բակտերիոստատիկ են:
  • Լինկոզամիդներ, թողնում են բակտերիոստատիկ ազդեցություն, որը պայմանավորված է ռիբոսոմների կողմից սպիտակուցի սինթեզի խանգարմամբ:
  • Հակասնկայի հակաբիոտիկներ, որոնք քայքայում են սնկերի բջջապատը:

[edit] Հակաբիոտիկների ազդեցության մեխանիզմը

Ի տարբերություն հակասեպտիկների, հակաբիոտիկները ունեն հակաբակտերիալ ազդեցություն ոչ միայն արտաքին օգտագործման ժամանակ, այլ կիրառելի են նաև օրգանիզմի կենսաբանական միջավայրերում և կարող են ներմուծվել` պերօրալ, միգմկանային, ներերակային, ռեկտալ, վագինալ և այլ ճանապարհներով:


[edit] Կանսաբանական ազդեցությունը

  • Բակտերիալ բջջապատի սինթեզի խանգարում (պենիցիլին, ցեֆալոսպորին, մոնոբակտամններ, վանկոմիցին, ֆլավոմիցին, նիկոմմիցին, տունիկամիցին:
  • Բջջապատի ֆունկցիայի խանգարում (նիստատին, գրամիցիդիններ, պոլիմիկսիններ):
  • Նուկլեյնաթթուների (ԴՆԹ,ՌՆԹ) կամ նրանց հետ կապված ֆերմենտների սինթեզի ընկճում (ակտիդին, ռուբոմիցին):
  • Պուրինների և պիրիմիդինների սինթեզի խանգարում (ազասերին, սարկոմիցին):
  • Սպիտակուցների սինթեզի խանգարում (ստրեպտոմիցին, տետրացիկլին, պուրոմիցին).
  • Շնչառական ֆերմենտների ապաակտիվացում (անտիմիցիններ, օլիգոմիցիններ, աուրովերտին):

[edit] Կիրառությունը

Հակաբիոտիկները կիրառվում են բակտերիալ միկրոֆլորայի առաջացրած բորբոքային պրոցեսների բուժման և կանխարգելման նպատակով:

Հակաբիոտիկները կիրառում են նաև որպես բիոքիմիական պրեպարատներ, օրինակ` աուրովերտինը կիրառվում է միտոքոնդրիումներում օքսիդացիոն ֆոսֆորիլացման ինհիբիտոր:

[edit] Կիրառման այլ ոլորտներ

Որոշ հակաբիոտիկներ բացի հակաբակտերյալ ազդեցությունը ունեն նաև այլ օգտակար հատկություններ`

  • Դոկսիցիկլինը և մինոցիկլինը թողնում են հակաբորբոքային ազդեցություն ռևմատոիդ արթրիտի ժամանակ:
  • Նկարագրված են որոշ հակաբիոտիկների իմունոմոդուլացնող(իմունոսուպրեսիվ կամ իմունստիմուլացնող) հատկություններ:
  • Հայտնի են հակաուռուցքային անտիբիոտիկներ:

[edit] Տես նաև

Personal tools
Navigation
QUESTIONS