Կտավատն արտակարգ օգտակար է
From Armenian Medical Info
Կտավատ Ժողովրդական բժշկության մեջ եփում են կտավատի սերմերը և խմում եփուկը, ուտում են եփած սերմերը ստամոքսի խոցի, գաստրիտի, ստամոքսի քրոնիկ կատարի, բրոնխիտի (որպես խորխաբեր) ժամանակ, հազի դեմ, ծանր շնչառության, երիկամների հիվանդության ժամանակ: Քամած եփուկը խմում են կաթով թոքերի տուբերկուլյոզի ժամանակ, ուտում են սերմերը սպիտակարյունության դեպքում, օգտագործում են այն լուծի ժամանակ: Սերմերի եփուկը խորհուրդ է տրվում օգտագործել վերքերի բուժման և բերանի խոռոչի ողողումների համար: Իզուր չէ, որ կտավատի մասին ասում են` արտակարգ օգտակար է: Վերը թվարկված հիվանդությունների բազմաթիվ դեղատոմսեր գոյություն ունեն: Նրանց մեջ օգտագործվում են ոչ միայն սերմերը, այլև կտավատի ձեթը որպես դեղ: Կտավատի ձեթը պարունակում է խոլեստերինի նվազագույն քանակ և ոչ հագեցած թթուների մեծ քանակ, իսկ սննդի հետ օգտագործելու ժամանակ այն բարձրացնում է ֆոսֆոլիպիդների խտությոունը արյան մեջ:
Քիմիոթերապիայից հետո բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել կտավատի սերմերի եփուկը: Կտավատը ոչ միայն հանում է ինտոկսիկացիան, այլև դրականորեն է ազդում արյան բանաձևի վրա:
[edit] Դեղատոմսեր
Ահա մի քանի դեղատոմսեր, որոնք պետք կգան առօրյա կյանքում`
- Նեֆրիտ: 1 թեյի գդալ սերմերի վրա լցնել 1 բաժակ եռացած ջուր, թողնել եռալ ևս 2-3 րոպե, թրմել 1 ժամ: Խմել ½ բաժակ յուրաքանչյուր 2 ժամը մեկ երկու օրվա ընթացքում: Երիկամների մաքրման համար լավ միջոց է:
- Քարերի կուտակում երիկամներում: 1 թեյի գդալ սերմերի վրա լցնել 1 բաժակ ջուր, եռացնել մի քանի րոպե, թողնել հովանա: Խմել ½ բաժակ յուրաքանչյուր 2 ժամը մեկ երկու օրվա ընթացքում: Խառնուրդին կարելի է ավելացնել եռացրած ջուր: (Երկու բաղադրատոմսերը նման են միմյանց, թեև տարբերություն գոյություն ունի: Բայց մյուս կողմից էլ պարզ է`գործ ունենք նույն օրգանի հետ):
- Փորկապություն: 2 թեյի գդալ սերմերի վրա լցնել 1 բաժակ ջուր, եռացնել թույլ կրակի վրա 10 րոպե: Լցնել շշի մեջ և թափահարել 5 րոպե, քամել: Խմել ½ բաժակ:Կամ. 2 թեյի գդալ սերմերի վրա լցնել 1 բաժակ եռացրած սառացրած ջուր, թողնել 3ժամ: Լորձը խմել քնելուց առաջ:
- Ոտքերի այտուց: 4 ճաշի գդալ սերմերը լցնել 1լ ջրի մեջ, եռացնել 10-15 րոպե: Թողնել հովանա տաք տեղում 1 ժամ: Կարելի է չքամել: Համի համար կարելի է ավելացնել կիտրոնի կամ մրգի հյութ: Արդյունքը կերևա 2-3 շաբաթ հետո:
[edit] Հակացուցումներ
Որքան էլ որ անվնաս լինի կտավատը, չպետք է մոռանալ, որ այն ունի հակացուցումներ: Կտավատի երկարատև օգտագործումը, հատկապես չափից մեծ քանակներով, կարող է բերել թունավորման: Կտավատի պրեպարատները չի կարելի օգտագործել խոլեցեստիտի ժամանակ ցավերի ուժեղացման դեպքում: Կտավատը հակացուցված է աղիքի ֆունկցիաների սուր խանգարումների դեպքում (անսանձելի լուծ): Այն հակացուցված է նաև կերատիտի դեպքում (աչքի եղջերաթաղանթի բորբոքման):
