Կետոացիդոզ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Կետոացիդոզը վիճակ է, որը բնորոշվում է արյան մեջ կետոնային մարմինների, բետտաօքսիկարագաթթվի և ացետոքացախաթթվի պարունակության մեծացմամբ:

Կետոացիդոզի զարգացումը տեղի է ունենում լյարդի հիվանդությունների, սովի կամ հիպոգլիկեմիայի ֆոնի վրա: Ուղեկցվում է`

  • մեզի մեջ ացետոնի պարունակության բարձրացմամբ
  • փսխումով
  • տենդով
  • լուծով
  • կոկորդի ցավերով:

Կետոացիդոզը բաժանում են երկու խմբի`

  • Դիաբետային կետոացիդոզ
  • Ալկոհոլային կետոացիդոզ:


[edit] Դիաբետային կետոացիդոզ

Կետոացիդոզի ամենահաճախ հանդիպող ձևն է, որն իրենից ներկայացնում է ինսուլինկախյալ դիաբետի մետաբոլիկ բարդություն և նյութափոխանակության պրոցեսների սուր խանգարում: Այն ի հայտ է գալիս, սխալ բուժման, ինսուլինի ընդունման ընդհատման, սովի, անընդհատ նյարդային ստրեսների կամ հոգեկան տրավմաների ժամանակ, որոշ դեպքերում նաև հղության ժամանակ:

Դիաբետային կետոացիդոզի վաղ նշաններից են`

  • մաշկի և լորձաթաղանթների չորությունը
  • ծարավի մշտական զգացումը
  • գլխացավը
  • քնկոտությունը:

Ինտոքսիկացիայի ուժեղացման հետ ի հայտ են գալիս`

  • սրտխառնոց
  • փսխում
  • արտաշնչած օդից գալիս է ացետոնի հոտ:


[edit] Առաջացման մեխանիզմը

Ինսուլինի պակասից գլյուկոզը չի հասնում բջիջներին, սկսվում է էներգետիկ քաղց: Ուղեղին ազդակ է տրվում, որն ընկալվում է ինչպես շաքարի պակաս, որն էլ իր հերթին բերում է մկանային սպիտակուցների` էներգետիկ նպատակներով, քայքայման: Մյուս կողմից էլ ինսուլինի պակասը բերում է սննդի հետ ստացված սպիտակուցների յուրացման խանգարման: Նյութափոխանակության նմանատիպ խանգարումը պատճառ է հանդիսանում օրգանիզմում կետոնային մարմինների, ացետոնի և այլ արգասիքների կուտակում:

Դիաբետային կետոացիդոզի բուժման բացակայության դեպքում առաջանում է ինսուլինային շոկ և կոմա:

[edit] Ալկոհոլային կետոացիդոզ

Ալկոհոլային կետոացիդոզը առաջանում է ալկոհոլկախյալ հիվանդների մոտ, գինարբուքից հետո կամ ալկոհոլի օգտագործման կտրուկ ընդհատման ժամանակ: Այն ալկոհոլային կետոզի զարգացման վերջին փուլն է:

Ալկոհոլային կետոացիդոզի ախտանիշերն են`

  • փսխում
  • ախորժակի բացակայություն
  • որովայնի շրջանում ցավեր
  • տերբեր գենեզների դեհիդրատացիա:

Ալկոհոլային կետոացիդոզի ժամանակ որպես կանոն արյան պլազմայում գլյուկոզի քանակությունը նորմայում է, սակայն բարձր է էթանոլի պարունակությունը: Ինսուլինի կոնցենտրացիան հաճախ ցածր է, իսկ կորտիզոլինը և գլյուկագոնինը` բարձր:

Ալկոհոլային կետոացիդոզի բուժման համար ներերակային ներմուծվում է հեղուկ և թիամին:

Navigation
QUESTIONS