Կենտրոնական նյարդային համակարգ
From Armenian Medical Info
Կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ) — մարդու և կենդանիների նյարդային համակարգի հիմանական մասն է, որը կազմված է նեյրոնների (նյարդային բջիջների) և նարնց ելուստների կուտակումներից: Մորֆոլոգիական առումով առանձնացնում են գլխուղեղը և ողնուղեղը:
ԿՆՀ-ի հիմնական և սպեցիֆիկ ֆունկցիան կայանում է նրանում, որ իրականացվեն պարզ և բարդ` բարձր դիֆերենցված ռեակցիաներ, որոնք ստացել են "ռեֆլեքս" անվանումը: ԿՆՀ-ի ֆունկցիաների մեջ են մտնում նաև.
- օրգանիզմի առանձին օրգանների և համակարգերի գործունեության կարգավորումը
- օրգանների և համակարգերի համագործակցությունն ու կապը
- ապահովում է օրգանիզմի ամբողջականությունը և կապն ու փոխհարաբերությունները արտաքին միջավայրի հետ:
[edit] ԿՆՀ-ի կառուցվածքը
| ||||||||||||||||||||||
