Կարելի՞ է ատամի թելով հեռացնել ատամնաքարերը
From Armenian Medical Info
[edit] Հարց
Կարելի՞ է ատամի թելով հեռացնել ատամնաքարերը:
[edit] Պատասխան
Ատամնաքարերը բավականին «ամուր են կպած» լինում ատամների մակերեսին, այդ թվում նաև ատամների միջև:
Ուստի ատամի թելը (ֆլոս) կհեռացնի հիմնականում սննդամնացորդները, բայց ոչ՝ ատամնաքարերը: Ատամնաքարերը միջատամնային տարածությունից հեռացվում են նախ հատուկ գործիքով, հետո ատամների հարևան մակերեսները հղկվում են հատուկ «հղկաթղթերով» (շտրիպսներով):
Շուշան Ծուղունյան, բժիշկ-ստոմատոլոգ
