Կա՞ արդյոք ալերգիա բուժելու համար դեղ, որը քնկոտություն չի առաջացնում

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

[edit] Պատասխան

Հարցից կարելի է դատել, որ խոսքը գնում է ալերգիկ հիվանդությունների հակահիսամինային պրեպարատներով (դիմեդրոլ, տավեգիլ, սուպրաստին և այլն) սիմպտոմատիկ բուժման մասին: Հակահիստամինային պրեպարատները իսկապես առաջացնում են քնկոտություն և նրանց ընդունումը ստեղծում է որոշակի անհարմարություններ. չի կարելի մեքենա վարել, ուշդրության կենտրոնացման հետ կապված այլ գործերով զբաղվել:

Եթե հիվանդի աշխատանքը կապված է ուշդրության կենտրոնացման հետ, ապա հարկավոր է բուժումը կազմակերպել այլ պրեպարատներով. հորմոնալ` կորտիզոն, գրանուլոցիտների թաղանթի ստաբիլիզատորներ` նատրիումի կորմագիլկատ, կալցիումի գլյուկոնատ և այլն` անպայման ալերգոլոգի (իմունոլոգի) հսկողության տակ:

Ամեն դեպքում ավելի ցանկալի է, որ ալերգիկ հիվանդության բուժումը լինի հիմանական (ոչ սիմպտոմոտիկ բուժում), որպեսզի այն չկրկնվի, քանի որ վերոհիշյալ դողորայքային բուժումը տվյալ պահին պարզապես վերցնում է հիվանդության ախտանիշները և ալերգենի հետ հետագա շբման հետևանքով այդ ախտանիշները նորից իհայտ կգան: Այս պարագայում էֆեկտիվ են բուժման իմունոթերապևտիկ մեթոդները`

  • հիպոսենսիբիլիզացիա
  • դեսենսիբիլիզացիա
  • մոնոկլոնալ հակամարմինների ներարկումներ և այլն:
Personal tools
Navigation
QUESTIONS