Խոզի գրիպի կանխարգելում
From Armenian Medical Info
[edit] Հարց
Ի՞նչ միջոցառումներ են կատարվել խոզի գրիպի Հայաստան մուտքը կանխելու համար:
[edit] Պատասխան
Ներկայումս ողջ աշխարհով մեկ փորցում են վակցինա ստանալ H1N1` այսպես կոչված "խոզի գիրպի" վիրուսի համար, որոշ եվրոպական երկրներում հայտարարեցին, որ ստացեն են վակցինա և սկելու են պատվաստել, սակայն այս պրոցեսին խանգարում է այն որ գրիպի վիրուսի բոլոր շտամերը արագ փոխում են իրենց անտիգենային կազմը և վիրուսից պաշտպանվելու համար հարկավոր են բազմաթիվ պատվաստանյութեր:
Թերևս մեր երկիրը այդքան հարուստ չէ, Հայաստանի համար պանդեմիայից խուսափելու ամենալավ միջոցը կլիներ կարանտինին կամ օբսերվացիային մոտ ռեժիմի սահմանումը, երբ Հայաստան ժամանող բոլոր անձինք կանցներին բժշկական հետազոտություն, սակայն ներկայումս այս հարցում էլ մեր մոտ բացիթողի վիճակ է. ես անձամբ երկու շաբաթ առաջ անցել եմ սահմանը և անցագրակետում ոչ մեկի մտքով էլ չէր անցնում ինձ հետազոտել:
Մի խոսքով, մեզ մնացել է հուսալ, որ գրիպի մահաբեր ոչ մի վիրուս չի հայտնվի Հայաստանում:
[edit] Լրացում
30.10.2009-ին վերջապես պարզ դարձավ, որ Հայաստանում նախատեսվում են խոզի գրիպի դեմ պատվաստումներ:
