Լյարդ
From Armenian Medical Info
Լյարդը (լատ. hepar) ողնաշարավորների, այդ թվում և մարդկանց կենսական կարևոր կենտ օրգան է, որը գտնվում է որովայնի խոռոչի վերին աջ հատվածում` ստոծանու տակ: Լյարդը կարտարում է բազմաթիվ կարևոր ֆունկցիաներ:
[edit] Լյարդի ֆունկցիաները
- տարատեսակ օտարածին նյութերի` քսենոբիոտիկների վնասազերծում. մասնավորոպես` ալերգեններ, թույներ և տոքսիններ, որոնք լյարդում վեր են ածվում ավելի քիչ վտանգավոր նյութերի:
- օրգանիզմում սինթեզված նյութերի ավելցուկների և նյութափոխանակության վնասակար արգասիքների վնասազերծում և դուրս բերում, ինչպիսիք են ավելցուկ` հորմոնները, մեդիատորները, վիտամինները, միջանկյալ և վերջնական տոքսիկ արգասիքներ` ամոնիակ, ֆենոլ, էթանոլ, ացետոն և կետոթթուներ:
- մասնակցություն մարսողության պրոցեսներին. մասնավորապես` օրգանիզմի էներգետիկ պահանջների բավարարում` գլյուկոզի սինթեզ տարբեր էներգետիկ աղբյուրներից (ճարպաթթուներ, ամինաթթուներ, գլիցերին, կաթնաթթու և այլն):
- էներգետիկ պաշարների լրացում և պահեստավորում գլիկոգենի տեսքով, ինչպես նաև ածխաջրային փոխանակության կարգավորում:
- որոշ վիտամինների (լյարդում առավելապես կուտակվում են A և D ճարպալույծ և B12 ջրալույծ վիտամինները) լրացում և պահեստավորում, ինչպես նաև հանդիսանում է դեպո մի շարք միկրոտարրերի համար` երկաթ, պղինձ և կոբալտ:
- մասնակցություն արյունաստեղծման պրոցեսներին. մասնավորոպես արյան պլազմայի մի շարք սպիտակուցների սինթեզ` ալբումիններ, ալֆա- և բետա-գլոբուլիններ, տարբեր հորմոնների և վիտամինների տրանսպորտային սպիտակուցներ, մակարդման և հակամակարդման համակարգերի սպիտակուցներ և այլն: Պտղի մոտ լյարդը հանդիսանում է հեմոպոեզի կարևորագույն օրգաններից:
- սինթեզ` խոլեստերին և դրա եթերներ, լիպիդներ և ֆոսֆոլիպիդներ, լիպոպրետեիդներ և այլն:
- լեղու արտադրություն` լեղաթթուների և բիլիռուբինի սինթեզ:
- հանդիսանում է դեպո բավական ծավալով արյան համար, որն անհրաժետության դեպքում (արյունահոսություն կամ շոկ) կարող է ուղղվել արյունատար համակարգ:
[edit] Լյարդի ռեգեներացիան
Լյարդը այն փոքրաթիվ օրգաններից է, որն ունակ է վերականգնել իր ելային չափսերը նույնիսկ եթե անվնաս է մնացել նորմալ հյուսվածքի միայն 25%-ը: Գործնականում ռեգեներացիան տեղի է ունենում շատ դանդաղ, սակայն ծավալի վերականգնումը տեղի է ունենում մնացած բջիջների ծավալի մեծացման հաշվին:
